ԱՂԱ՛Ս, ՍԻՐՈՒ՛Ն ՉԻ, ՍՏՈՒՄ ԵՍ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ…

«Հրապարակ» թերթի՝  30.08. 2013 թ.-ի համարում «Երեխան ամեն օր խորոված չի ուտի կամ՝ կրքեր երիտասարդական մայրաքաղաքի շուրջ» վերնագրով Սյուզան Սիմոնյանի ստորագրությամբ հոդվածում հանդիպում ենք այսպիսի տողերի. «Էջմիածինցի երիտասարդներ Լիլիթ Դանիելյանն ու Արտակ Ղազարյանը Սիսիանի քաղաքապետին մեղադրում են կեղծիք կատարելու մեջ: Շարադրանքից երեւում է, որ խոսքը 2012 թվականին Սյունիքի մարզպետարանի ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական թերությունների մասին է, որոնց վերաբերյալ նյութերն ուղարկվեցին դատախազություն, սակայն քրեական գործ չհարուցվեց»:
Հոդվածագրի՝ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին ուղղված այդ հարցմանն ի պատասխան Աղասն  ասում է՝  Երեք-չորս տարի է` ստուգումները գնում են, բայց քրեական գործ չհարուցվեց:
Աղա՛ս, սիրո՛ւն չի, ստում ես… որ ի՞նչ անես:
Քրեական գործ հարուցվել է:
2011 թ-ի դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քր. օրի 308 հոդվածի 1-ին կետի պահանջով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, հարուցվել է քրեական գործ, եւ Սիսիանի քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը դատապարտվել է 3 տարի պայմանական ազատազրկման, ում այլեւս չի թույլատրվել զբաղեցնել որեւէ պատասխանատու պաշտոն, եւ նա ազատվել է աշխատանքից:
Այս իրողությունը եզակի եւ աննախադեպ երեւույթ էր Սիսիանի ողջ կառավարման պատմության մեջ, ինչը մնաց որպես ամոթալի եւ սեւ բիծ Սիսիանի համայնքային տարեգրության համար, եւ այս ամենը՝ Աղասու քաղաքապետության օրոք:
Իսկ նա առանց անհարմար զգալու լրատվամիջոցին ասում է, թե՝ Երեք-չորս տարի է` ստուգումները գնում են, բայց քրեական գործ չհարուցվեց:
Այնպես որ՝ Աղա՛ս, սիրուն չի, ստո՛ւմ ես… որ ի՞նչ անես:
Նախաքննական նյութերում Սիսիանի քաղաքապետ Աշոտ Գրիգորյանի անվանը զուգահեռ գնում էր նաեւ Աղասի Հակոբջանյանի անունը՝ պաշտոնական դիրքը  անձնական նպատակներին ծառայեցնելու միջոցով իրենց եւ իրենց բարեկամների անուններով ձեռք բերված՝ աննախադեպ չարաշահումներով եւ անօրինականություններով կատարված եւ համայնքային շահին զգալի վնաս պատճառելու փաստերով ու օրինակներով, ինչի մասին գրել է նաեւ «Որոտան» թերթը  2012 թ.-ի թիվ 9 համարում «Աննախադեպ բաներ Սիսիանի քաղաքապետարանում՝ քաղաքապետի հերթական զոհերով» վերնագրով հոդվածում:
Թե հետո ինչպես Աղասը կարողացավ «պոկվել» գործի կեսից կամ՝ «դուրս պրծնել» գործի միջից, եւ նույն հոդվածով  չդատապարտվել, դժվար չէ կռահել, ինչը, սակայն, նրան չի ազատում պատասխանատվությունից, քանի որ Աշոտ Գրիգորյանը նրա տեղակալն էր, ինչը ենթադրում է, որ Աղասը նույնպես անմասն չէր այն կեղծիքներից ու չարաշահումներից, ինչի համար դատապարտվեց  փոխքաղաքապետը:
Աղա՛ս, սիրո՛ւն չի, ստո՛ւմ ես… որ ի՞նչ անես:
Հաջորդը, որ ասում է՝ Երեք-չորս տարի է` ստուգումները գնում են, բայց քրեական գործ չհարուցվեց:
Ինչպես վերեւում ասացինք, քրեական գործ մեկ անգամ արդեն հարուցվել է:
Սակայն նոր ստուգումներ են նշանակվել այս անգամ ոչ միայն մարզպետարանի հայտնաբերած չարաշահումների, այլեւ զլմ-ներում հրապարակված՝ նրա կողմից կատարված բազմաթիվ ապօրինությունների համար:
Գործի քննությունը դեռեւս ավարտված չէ:
Անգամ այս օրերին Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչներն են շարունակում ստուգումները: Մեր տեղեկություններով՝ Սիսիանի քաղաքապետարան ցանկացած նման ստուգում ահ ու դողի, սարսափի մեջ է դնում մանավանդ նրանց, ում միջոցով  (քաղաքաշինական եւ ֆինանսական բաժիններ, կոմունալ տնտեսություն) Աղասը գլուխ է բերել եւ բերում է իր ապօրինությունները:
Իսկ Սիսիանի քաղաքապետարանում  կատարված  այս ստուգումների մասին քր. գործ հարուցել կամ՝ չհարուցելու վերաբերյալ առայժմ որեւէ պաշտոնական հաղորդում չի արվել:
Եվ շտապել նման պայմաններում ինքնավստահ հայտարարել, թե Երեք-չորս տարի է` ստուգումները գնում են, բայց քրեական գործ չհարուցվեց, մեղմ ասած՝ չարամտություն է:
Մի՛ «շտապիր» ինքնդ քեզ ազատել օրենքի եւ Սիսիանի առաջ պատասխանատվությունից, արա՛, Աղա՛ս, ինչպես հաճախ են վերջերս ասում:
Մի օր, միեւնույն է, ինչպես բոլոր չարերի վերջը, Աղասու վերջն էլ է գալու եւ, «կանդալները» զարդարելու են «նրա երկար ձեռքերը», կտրելու են նրա «սուտասան» լեզուն, որ Եվգենյա դուստրը լավ հասկանա, որ  իրականում հոր «ստախոս լեզուն պետք է կտրեր», իսկ «լեզու կտրելը ոնց է լինում…»…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
31.08.2013

Մեկ Արձագանքման ԱՂԱ՛Ս, ՍԻՐՈՒ՛Ն ՉԻ, ՍՏՈՒՄ ԵՍ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ… համար

  1. ARA KHACHATRYAN says:

    AYS KAREVORAGUYN PULUM, ERB SISIAN HAMAYNQ@ PAYQARUM E MI MRCUYTI SHURJ, VOR@ KAROX E DRAKAN MEC HAJOXUTYUNNER UNENA HAMAYNQI ZARGAZMAN HAMAR, SISIANCINEROV IRAR OGNELU POXAREN, QARKOCUM ENQ IRARU AMENAVTANGAVOR PAHIN` LRATVUTYAN MIJWCOV, VORY MASAYAKAN VOCHNCHACMAN ZENQI NMAN KAROX E TAPALEL MER HAXTANAKY, MEZ` SISIANI ERITASARDNERIS HAXTANAK@:
    IM AMENAMEC VAXY VOCH TE PATERAZMN E, AYL HAYRENAKCIS KAM DRACUS BAMBASKOTUTYUNN U KLIAUZIAN, VORY PATERAZMUM PARTUTYAN KMATNI INDZ` MRCAKCIS, KAM ZINVORIS…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *