ԱՂԱՍԸ ՀԻՄԱ ԷԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՕՐԻՆԱՊԱՀՆԵՐԻ՞Ն Է ՔՑՈՒՄ…

Սիսիանի քաղաքային մշակույթի տանը երեկ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հանդիպում էր կազմակերպել քաղաքի ուսանողության եւ երիտասարդության հետ:

Ողջ հանդիպման ընթացքում քաղաքապետին առավելապես հետաքրքրում էր վերջին օրերին Սիսիանում ամենաշատ քննարկվող՝ իր եւ քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձնաց նկատմամբ հարուցված քրեական գործի մասին նրանց կարծիքը, ու ինքն էլ հենց, նկատի ունենալով դա, հարցրեց, թե ի՞ նչ են գրում ֆեյսբուքերում:

Հանդիպելով դահլիճի քար լռությանը, կրկին դիմեց հարցով՝ «ձեզ չի՞ հետաքրքրում, հարցրեք», ու մի կերպ կուլ տալով շատ խորհրդավոր լռությունը՝ փորձեց երանգավորել այն՝ իրեն ակնհայտ մատնող իռոնիայով ասելով՝ «թե՞ վստահ եք, որ ընտենց բան չի կարա լինի…»:

Ապա մի կերպ «հավաքելով» մտքերը, դիմեց համակ ուշադրությամբ իր խոսքին սպասող երիտասարդներին.

«Սիրելի ուսանողներ, ես ընտրվելով Սիսիանի քաղաքապետ, առաջին իսկ օրվանից շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ պաշտոնին եւ իմ հետագա քայլերին: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ դուք իմ պատճառով, իմ պահվածքի, իմ սխալ գործելաոճի պայմաններում երբեւիցէ ձեր գլուխը կախ չեք գցի: Ես ուզում եմ երկու բառով ասել-սահմանափակվել եւ անցնենք առաջ: Աշխատում ենք մաքուր, աշխատում ենք ազնիվ, աշխատում ենք ոնց որ ինչպես յուրաքանչյուր սիսիանցի: Չկա աշխատանք՝ չլինի բացթողումներ, չկա աշխատանք, չլինի թերացումներ: Մեկ այլ բան է, որ մտնում ես աշխատանքի մեջ նպատակային գողանալու համար, մեկ այլ բան է, որ դու աշխատում ես եւ ընթացքում թերություններ են լինում: Մեր աշխատանքում վեց տարվա մեր թիմի աշխատանքի մեջ առկա են որոշ թերություններ, որովհետեւ ինքը՝ ՏԻՄ օրենքները դեռեւևս կատարյալ չեն, ասում են մի բան, իրականացնելը դառնում է անհնարին»:

Այնուհետեւ անդրադառնալով  իր նշած՝ «ֆեյսբուքերի» հրապարակումներին, ասաց.

«Գրում են թերթերում, հանցագործ են անվանում մեզ, ես ինչ իմանամ, որոշ լրատվություններ գրում են, թե գործը ուղարկել են դատարան, դատարանը վճիռը կկայացնի, կկարդանք ձեր բոլորի մոտ եւ կտեսնենք, իրոք, ովքեր են հանցագործ, ովքեր են զրպարտիչները: Ավելացնեմ նաեւ, որ մենք բոլորս աշխատում ենք այս տարածաշրջանում, մենք բոլորս իրար բարեւում ենք, եւ մեկս մեկից կոպեկ գողանալու իրավունք չունի: Եվ սիսիանցու արժանապատվությունը ուրիշների թեմա դարձնելը հարիր չէ սիսիանցու համար: Վստահ եղեք, որ ես ձեզնից մեկն եմ, նորից եմ կրկնում, որ աշխատում ենք շատ ազնիվ, կան թերություններ, որոնք որ կրիմինալ չեն»:

Ըստ Աղասի Հակոբջանյանի՝ ինքը եւ իր թիմը աշխատել են «շատ մաքուր ու շատ ազնիվ», բայց Սյունիքի մարզային քննչական բաժնի եւ մարզի դատախազության քննիչները, զրպարտելով իրեն, «կասկածի տակ են առել իր մաքրությունն  ու ազնվությունը», ու «անհի՞մն են» ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներով մեղադրանքներ առաջադրել իր եւ քաղաքապետարանի մյուս պաշտոնյաների նկատմամբ:

Ի դեպ, Աղասի Հակոբջանյանի վեցամյա պաշտանավարման ընթացքում երկրորդ անգամն է քրեական գործ հարուցվում պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական լիազորություններն եւ դիրքը չարաշահելու հիմքով:

Աղասի Հակոբջանյանը, կորցնելով իրատեսությունը, իրեն վերապահեց նաեւ դատավորի դերը՝ փորձ անելով, հավանաբար, «մեսի՞ջ» ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին՝ հայտարարելով, «որ աշխատում ենք շատ ազնիվ, կան թերություններ, որոնք որ կրիմինալ չեն…»:

Աղասը շատ էր զարմացած, որ հայտնաբերված որոշ «թերությունները» կրիմինալ չեն, բայց թե ինչո՞ւ են «կրիմինալով» մեղադրանք առաջադրել իրեն, տարակուսած է…

Դե ՏԻՄ օրենքն էլ  հատկապես իրեն «թույլ չեն տալիս» աշխատել ազնիվ, առանց թալանելու եւ պաշտոնեական դիրքը չչարաշահելու…

Ինչ վերաբերում է լրատվամիջոցով քրեական գործի նյութերի հրապարակումներին նրա արած դիտարկմանը, տեղեկացնենք, որ դրանք կատարված են բացառապես լրատվամիջոցի ձեռքի տակ գտնվող ՀՀ Սյունիքի մարզի դատախազության նախապատրաստած մեղադրական եզրակացության հիման վրա:

Եթե այս ամենը երիտասարդների աչքերին թոզ փչելու նպատակով իր «կաշին փրկելու» համար էր ասում, դա ուրիշ հարց է, բայց իր «կաշին փրկելու» ճանապարհին ողջ կյանքի ընթացքում բոլորին քցած Սիսիանի քաղաքապետը հիմա էլ Սյունիքի մարզի քննչական բաժնին, մարզային դատախազությանն ու այս կառույցների քննիչների՞ն է քցում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
08.08.2014թ.

3 մեկնաբանություն ԱՂԱՍԸ ՀԻՄԱ ԷԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՕՐԻՆԱՊԱՀՆԵՐԻ՞Ն Է ՔՑՈՒՄ… հոդվածին

  1. Ստախոս, սեփական խոսքի արժեքը չգնահատող, անբան, ու քցող արարածի կանդալվելու ժամանակը մոտեցել է: … եթե իհարկե իրավական համակարգը նախորդ անգամվա պես քաղաքական այլ պատվեր չստանա:

  2. Мари Сюне says:

    Մի քաղաքապետ ունենք..
    …..լինում է չի լինում մի քաղաքապետ…հանկարծ 6 տարի անց հիշում է, որ Սիսիան քաղաքում ուսանողներ կան..ու մի օր .որոշում է հանդիպում կազմակերպել քաղաքի ուսանողության եւ երիտասարդության հետ..ինչո՞ւ.Գզիրն ընկավ դռնեդուռ…..և հանակրծ հիշում է, որ ինքը այդ քաղաքի քաղաքապետն է..իր խոսքերը մեջբերեմ..< <_ես ընտրվելով Սիսիանի քաղաքապետ, առաջին իսկ օրվանից շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ պաշտոնին եւ իմ հետագա քայլերին: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ դուք իմ պատճառով, իմ պահվածքի, իմ սխալ գործելաոճի պայմաններում երբեւիցէ ձեր գլուխը կախ չեք գցի: Ես ուզում եմ երկու բառով ասել-սահմանափակվել եւ անցնենք առաջ: Աշխատում ենք մաքուր, աշխատում ենք ազնիվ, աշխատում ենք ոնց որ ինչպես յուրաքանչյուր սիսիանցի: Չկա աշխատանք՝ չլինի բացթողումներ, չկա աշխատանք, չլինի թերացումներ: Մեկ այլ բան է, որ մտնում ես աշխատանքի մեջ նպատակային գողանալու համար, մեկ այլ բան է, որ դու աշխատում ես եւ ընթացքում թերություններ են լինում: Մեր աշխատանքում վեց տարվա մեր թիմի աշխատանքի մեջ առկա են որոշ թերություններ, որովհետեւ ինքը՝ ՏԻՄ օրենքները դեռեւևս կատարյալ չեն, ասում են մի բան, իրականացնելը դառնում է անհնարին»: Հետաքրիր է, որ քաղաքապետը իր լեքսիկոնում ''թիմ'' բառը շատ է օգտագործում..կուզենայի իմանալ, որ հավաքականում են հանդես գալիս..մեջբերում..<<..... վեց տարվա մեր թիմի աշխատանքի մեջ .....>>
    Եթե քաղաքապետը մեզանից մեկն է, ինչպես ինքն է ասում, ապա քաղաքում շաա՜ատ բացթողումներ կան…ո՞վ է լրացնելու դրանք….մեջբերում..< <Վստահ եղեք, որ ես ձեզնից մեկն եմ, նորից եմ կրկնում, որ աշխատում ենք շատ ազնիվ, կան թերություններ, որոնք որ կրիմինալ չեն»: Ասում են, թե գողանալ չի կարելի...Հիմա բոլորն էլ գողանում են..կա՞ ճշմարիտ քրիստոնյա.. ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ Եւ ՀԱՄՈԶՎԱԾ ԷԼ ՉԵՄ, որ կլինեն....<..աշխատում ենք շատ ազնիվ, կան թերություններ, որոնք որ կրիմինալ չեն»: Այ սա շատ հետաքրքիր էր..<<կրիմինա՛լ>>…հըըըմ
    Հայաստանում գրեթե Կրիմնալը հասել է իր գագաթնակետին….Իտալական մաֆիան կնախանձեր մեր աննորմալ կրիմինալին….:)))))))
    Շարունակելի……

  3. zaven says:

    Քաղաքագլուխ Աղաս, Հերիք է դերեր խաղաս։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *