ԱՂԱՍԸ ՉԻ ԽՈՐՇՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐՔԱՇԵԼ ԱՆԳԱՄ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

052632142136

«Էտ Աղասու մեղքն ա, որ Արևիկի նմանների լեզուն չի կտրել, որ էսօր նստած իրա անվան հետ են խաղում. ԱՐԵՎԻԿ, ՀԻՇԻ, ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՎԱԾ ԿԱ: Աղասը հլը ընտանիք ունի, որին տանում ա ԵՎՐՈՊԱՆԵՐԸ, տուն ունի, էրեխեք ունի, ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ունի ի տարբերություն քեզ ու քո նմանների, բա դու ի՞նչ ունես: Հա, հիշեցի  ինչ ունես մի հատ ֆոտոխցիկ»:

(Մեջբերումը կատարված է առանց սխալների ուղղման, միայն` օտարագիրը վերածել ենք հայատառի: Դա էլ է բնութագրում «մեկնաբանողին»):
Այս «մեկնաբանությունը» vorotan.am էլեկտրոնային կայքը ստացել է evgehia8181@yahoo.com էլեկտրոնային հասցեից` «ՄԻ ԱՆԳԱՄ ՔԵԶ ԾԱՌ ԶԳԱ ԿԱՑԻՆԴ ՍՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ» հրապարակման համար:
Քիչ հավանական է, որ այս Եվգենյան Աղասու դուստրը չէ (Աղասն ունի նման անունով աղջիկ), ուստի` այս «մեկնաբանությունը» ինքնին շատ բնորոշում է այն ընտանիքը, որտեղ ծնվել ու դաստիարակվել է Եվգենյան:
Իսկ եթե Աղասու դուստրը չէ, ապա ինչ-որ մեկը սրանով միտումնավոր փորձել է շահարկել նրա ընտանիքը` բումերանգի օրենքով գործող այսպիսի արժեքավոր «նվեր» մատուցելով մեզ:
Հիմա` հիմնավորենք;
«Արեւիկ, հիշիր, վերեւում աստված կա» խոսքը ամենաուղղակի կերպով հիշեցնում է էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին, ում անվան հետ է կապվում Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու փաստը: Կարող է՞ սույն Եվգենյան հոր «մեսիջն» է ուղարկել մեզ… Գուցե` Աղասն է՞լ է Վարդան Սեդրակյանի «խմբից»:
Մյուսը` «լեզուն կտրելու մասին»: Լեզու կտրելը, սովորաբար, թուրքի խասյաթ է: Սույնով, թերեւս, Աղասու իրական ծագումնաբանությո՞ւնն է բացահայտվում:
Անդրադառնանք նրա, ի տարբերություն ինձ եւ իմ նմանների, ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ունենալուն:
Բավականաչափ ծանր ու պատասխանատու բան է սրբություն բառը Աղասի անվան հետ կողք-կողքի դնելը, էլ ուր մնաց` գրելը, բայց փորձենք, ըստ Եվգենյայի, բացահայտել այն` հղում կատարելով  հանրապետական լրատվամիջոցների` Աղասու «սրբությունը փաստող» ընդամենը մի քանի հանգամանքի:
Աղասու նման «սրբություն» ունեցող մարդն է, որ ծախել է իրեն առաջին անգամ պատասխանատու պաշտոն վստահած մարդուն` ՀԿԿ Սիսիանի շրջկոմի քարտուղար Շչորս Դավթյանին:
Աղասու նման «սրբություն» ունեցող մարդն է, որ  քցել է իր դասընկերոջը` գործկոմի նախագահ  Քոչար Դավթյանին, ով նրան էլեկտրոցանցի պետ էր նշանակել:
Աղասու նման «սրբություն» ունեցող մարդն է, որ որպես «դասալիք»` «ճողոպրել» է Արցախյան ազատամարտին մասնակցելու եռամսյա զորահավաքներից, եւ ոստիկանության քննչական բաժնի պետ իր քենակալ Ռազմիկ Դանիելյանի ջանքերով ապաստանել ռուսատաններում, ում, սակայն, «սրբություն» ունեցող Աղասը չխորշեց մարտի 1-ի դեպքերից հետո մատնել` պաշտոնակ անել տալով:
Աղասու նման «սրբություն» ունեցող մարդն է, որ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ 10 տարվա ընկերությունը ծախել է` նետվելով ավելի «հեռանկարային»` նորաստեղծ ԲՀԿ-ի գիրկը:
Աղասու նման «սրբություն» ունեցող մարդն է, որ քցել է  2008-ին իրեն իշխանության բերած թիմին եւ քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանին` առաջին անգամ դատվածություն արձանագրելով Սիսիանի կառավարման  ողջ պատմության մեջ, 2012-ին Սիսիանի իրավապահների ձեռքը հանձնել 2008 թ.-ի իր նախընտրական շտաբի պետ Համիկ Ստեփանյանին` քր. գործ հարուցել տալով…
Աղասու նման «սրբություն» ունեցող մարդն է, որ իր բարեկամի «չխկլիկ լաֆետը» գնելով  950 հազար դրամով` մուտքագրել է համայնքային բյուջե` որպես իր եղբոր` Բենիկ Հակոբջանյանի գույքահարկ, իսկ 100-200 հազար դրամանոց օգտագործված 2 դաշնամուրը`  2 մլն դրամով:
Աղասու նման «սրբություն, ունեցող մարդու գործերը, ֆինանսական չարաշահումների համար, տեսնես ինչո՞ւ են հիմա ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում:
Էլի՞ թվարկեմ, Եվգենյա, թե այսքանն էլ բավարար է` Աղասու «Սրբությունների» մասով…
Հիմա` ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ իր ընտանիքն ու իր երեխաներին ֆռֆռացնելու մասին:
«Սուրբ» բառի հոմանիշ Աղասու Եվգենյա դուստրը գիտի՞ ինչի հաշվին են իրենք ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ ֆռֆռում, թե՞ դա էլ հիշեցնենք:
Սիսիանի` քանդուքարափ ու ցեխակոլոլ, փոշոտ, կեղտոտ փողոցները չասֆալտելու,
մանկապարտեզների աշխատողների նվազագույն աշխատավարձը չբարձրացնելու, վարձավճարները 75,6 տոկոսով բարձրացնելու պարագայում անգամ`
մանկապարտեզի երեխաների` աղքատիկ մենյույի հաշվին:
Սիսիանի համայնքային սեփականություն համարվող ծառերը կտրելով` Սիսիանի համայնքի վրա ծախելու հաշվին:
Սիսիանի վերջին հողակտորներն ու հողատարածքները ուրիշներից «ճանկելու», համայնքին զգալի չափով նյութական վնաս պատճառելով` դրանք իր բարեկամներին, փեսային, ընկերներին տալու հաշվին:
Սիսիանի վերջին կանաչ տարածքներն ու կանաչ գոտիները «ընտրաձայնի» դիմաց գարաժատեղ ու խանութատեղ ծախելու  հաշվին:
Շաքեի համազգային գեղեցկությունը կողոպտելու եւ գրպանելու հաշվին:
Է՞լ որն ասեմ…
Ամենանողկալին ու քստմնելին, սակայն, դեռ չեմ ասել:
Մարդն ինչքա՞ն անբարո ու ախտավոր պիտի լինի, որ անգամ իր աղջկան է ներքաշում քաղաքապետի` քաղաքական, աշխատանքային, հասարակական, անգամ` մասնավոր իր խնդիրների մեջ: Էդ աղջիկը ինչո՞վ է մեղավոր, որ իր հայրը, այսքան «սուրբ» լինելով` այսպիսի քայլերի է մղում նաեւ իր ընտանիքի անդամներին: Բա` ընտանիքը, երեխան, ինքն էլ` աղջիկ երեխան, սրբություն չի՞: Հիմա համոզվեցիր Եվգենյա, որ Աղասը կանգ չի առնում ոչ մի սրբության առաջ. ոտնատակ տալով նույնիսկ քեզ`  քեզ է ներգրավում  այսպիսի ստոր արարքների մեջ, իսկ դու` սրբություն հա` սրբություն…
Սրբություն ունեցող ոչ մի մարդ, ոչ մի հայր, ոչ մի տղամարդ իր դստերը չի ներգրավի էս տեսակ կեղտոտ խաղի մեջ:

Հ.Գ.Պարզվում է` Եվգենյան անհամբեր սպասել է հոր քաջալերանքով ու թելադրանքով մեր հրապարակմանն արված իր «կոմենտ»-ը տեսնելուն, եւ, անհապաղ չտեսնելով, շտապել է ենթադրել, որ ջնջել ենք, ու կատարելով քաղաքապետ հոր` նոր «կոմենտ» անելու պատվերը, գրել է` «Դժվար ա չէ ճշմարտության աչքերին նայել: Կջնջես կոմենտներս, բա ի՞նչ կանես, հո քո միջի՞ց էլ չես ջնջի»:
Հիմա թող ինքը` Աղասը նայի այս  դաժան  ճշմարտության աչքերին ու… հրճվի ինքը իր մեջ:  

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Հ.Գ. 2. Եվգենյայից ստացած հերթական «կոմենտ»-ը վերաբերում է մեր նախորդ` Հիդրոշինարաների այգին քանդրտելու, ցանկապատը ոտատակ տալու հրապարակմանը:  
«Աչքներդ էլ հանում ա Աղասին, եթե էդքան շատ եք սատկում Աղասուց, ուրեմը ձեր նմաններին հլը էտ էլ ա քիչ: ԴԵ ԿԱՐՈՒՄ ԵՔ ՄԻ ՀԱՏ ԲԻԾ ՀՆԱՐԵՔ ԷՏ ՄԱՐԴՈՒ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ ԿԱՄ  ԻՐԱ  ԱՐԺԱՆԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՎՐԱ, էտ ձեր չուզողությունն  ա ձեզ  տենց չքավոր պահում, ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՎԱԾ ԿԱ ՈՒ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ Ա»:
Եզրակացությունը թողնում ենք սիսիանցիներին:

04/29/2013

 

1,185 դիտում

2 մեկնաբանություն ԱՂԱՍԸ ՉԻ ԽՈՐՇՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐՔԱՇԵԼ ԱՆԳԱՄ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ հոդվածին

  1. Գոհար Մառկոսյան -ը գրել է:

    Միայն մի բան կասեմ՝ Սիսիանը ողբալի վիճակում է, եվ գնալով էլ ավելի ողբալի վիճակում է հայտնվում։ Պայքարել է պետք․․․

  2. Liana Gevorgyan -ը գրել է:

    Մարդկային փնթի հոգեբանություն,,,,ես սա ունեմ, ես դա ունեմ, դու դա չունես, դու նա չունես, դրա համար դու լավը չես, ճիշտ չես, իսկ ես որ ունեմ, լավն եմ ….և ընդհանրապես` քաղաքականությունն ինչ կապ ունի կենցաղի հետ, իսկ եթե երբևէ կապ է ունեցել, ապա ծիծաղելի է դիտվել….ԾԻԾԱՂԵԼԻ է:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *