ԱՂԱՍՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼ« ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԸ

Քանի որ հայկական գրական, մշակութային միջավայրը բարձր է գնահատում Համո Սահյանի պոեզիան, քանի որ ողջ Սիսիանն է Սահյանասեր ու Սահյանագետ եւ քանի որ Սիսիանի նախորդ ղեկավարներից յուրաքանչ-յուրը որեւէ ձեւով Համո Սահյանի անվան հետ կապված որեւէ մնայուն արժեք ու հիշատակություն է ստեղծել, «ինտելեկտուալ քաղաքապետ երեւալու» եւ իր անունն էլ Սահյանի «անվան հետ կապելու» հանգամանքը Սիսիանի բիզնեսմեն քաղաքապետ Աղասու համար սկզբում հարմար թեմա էր: «Հասկանում եմ, մարդ են,- կասեր Նաիրի Սահյանը,- սարսափում են մոռացության մատնվելու ահեղ իրողությունից, եւ այդ կերպ են փորձում… «մնալ պատմության մեջ»: Նույն Աղասու մասին, իհարկե, մեկ ուրիշ առիթով Նաիրի Սահյանը պիտի ասեր` «քաղաքագլուխ է, ինչի գլուխ է», ինչեւէ…
Այս ենթատեքստում է հենց տեղավորվում  Սիսիանի մշակույթի հիմնանորոգված տունը Համո Սահյանի անունով անվանակոչելու իրողությունը, ինչն այդպես շեփորում ու տարփողում է Աղասը: Տեսնես` ուրիշ էլ ո՞ւմ անունով պիտի կոչվեր, եթե ոչ` մեր ժամանակների մեր ամենամեծ հայրենակցի, ու տեսնես էդ ի՞նչ մի աշխատատար, ծախսատար, ֆինանսատար, ժամանակատար «աշխատանք էր անվանակոչութան առաջարկություն» անելը, որ ամեն անգամ էլ Սահյանի ծննդյան օրերին խեղճ Հասմիկ Գրիգորյանին գյուղից Սիսիան են բերել տալիս, որ իրականությունից ու պրիմիտիվ խաղերից հեռու կանգնած կինը ամեն անգամ խորին երախտագիտություն հայտնի Աղասուն` մշակույթի տունը իր Համոյի անունով անվանակոչելու համար:
Այս ենթատեքստում է տեղավորվում նաեւ մի երկու տարի առաջ նույն մշակույթի կենտրոնում «Համո Սահյան գիտամշակութային կենտրոնի» Սիսիանի մասնաճյուղ ստեղծելու հանգամանքը` կոնկրետ հաստիքով:
Թե ինչու այդպես էլ գործնականում որեւէ գործունեություն չիրականացրեց Սիսիանի մշակույթի տան` Սահյանական սրահ-թանգարան-կենտրոնը, դժվար չէ կռահել:
Ինչպես նշել է Շչորս Դավթյանը, անգամ փորձեր են արվել սրահը բացել պետական միջոցներով, սակայն այդ փորձերը իրողություն չեն դարձել Սիսիանի քաղաքապետ Աղասու չկամության, անգործության, ծուլության արդյունքում, իսկ հետո էլ հանվել-դուրս է թափվել սրահում տեղադրված հին-հնամաշ սեղան-աթոռը, եւ տարածքը տրամադրվել է Աղասու գոքվն անող տեղական լրագրողներին:
Իրականում, սակայն, դժվար չէ կռահել Սահյանի անվան գիտամշակութային  սրահ-կենտրոնը չգործարկելու բուն էությունը:
Խնդիրն այն է, որ, կենտրոնի գործելու պարագայում, ըստ Աղասու, ինքը որպես քաղաքապետ, որպես «սահյանագետ», որպես, ի պաշտոնե դեր ունեցող չափազանց հավակնոտ մեկը, Սահյանական միջոցառումներում, բնականաբար, դուրս էր մնալու  դաշտից ու մարդկանց տեսադաշտից, եւ մնալու էր  ստվերում: Ուստի, նպատակահարմար չէր նրա համար կենտրոնի գործունեությունը խրախուսելը, եւ ամեն ինչ պիտի աներ, որ այն չգործի:
Մյուս կողմից, Աղասը, հավատարիմ փառատենչի իր բնույթին ու էությանը, անշուշտ, ՀԿԿ Սիսիանի շրջկոմի նախկին առաջին քարտուղարի գլխին «շրջկոմիառաջինքարտուղարություն» պիտի բանեցներ` վերջապես, օրերից մի օր, հագուրդ տալու «քարտուղար եղած լինելու իր մանկութ երազանքին», մոռանալով անգամ, որ նույնիսկ Սիսիանի քաղաքապետ դարձել է պատահականորեն` երկու անգամ էլ քաղաքական իրավիճակներով պայմանավորված, ու այսօր հանրապետությունում նրան գիտեն որպես  «ամենապատահական» քաղաքապետ:
Խնդիրն, անշուշտ, մեկ ուրիշ կողմ էլ ունի. «Համո Սահյան գիտաշմակութային կենտրոնը»  փող չէր բերելու Սիսիանի բիզնեսմեն քաղաքապետին, ով սովոր է Սիսիանի ամեն ինչից փող սարքել` սեփական գրպանի համար: Բա, եվրոպաներում, ըստ Եվգենյա դստեր, ընտանիքով տուրիստական ֆռֆռոցները ինչի՞ հունար է:
Սակայն որ օրերից մի օր պիտի բացահայտվեր Աղասու` իսկական «սահյանասիրությունը եւ սահյանագիտությունը» եւ պիտի քողազերծ արվեր Սահյանի հեղինակությամբ ու նրա անունով «ինտելեկտուալի աչոկ հավաքելու» նրա իրական նկարագիրը, կասկածից վեր էր:
Ու պատահական չէ, անշուտ, որ Աղասը վերջերս Սիսիանի համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել «Համո Սահյան գիտաշմակութային կենտրոնին» հատկացված տարածքը հետ վերցնելու առաջարկությունը, պատճառաբանությամբ, որ այն չի գործում եւ գործելու հույս էլ չկա, իսկ համայնքային ենթակայության` ուռճացած հիմնարկները տեղավորելու համար տարածք է հարկավոր…
Էդպե՛ս ասա: Թե չէ` ի՜նչ Սահյան, ի՜նչ սահյանական գիտամշակութային կենտրոն…
Աղասն` ո՞ւր, Սահյանն ո՞ւր, մշակույթն ու գիտամշակութային կենտրոնն ո՞ւր…
Ավագանու որոշ անդամներ, բարեբախտաբար, ոչ միայն դեմ են եղել Աղասու այդ առաջարկությանը, ասել են նույնիսկ, որ իրենց ձեռքը երբեք չի գնա կողմ քվեարկել այն ամենի դեմ, ինչն առնչվում  է Համո Սահյանի անվան հետ կենտրոնի` չգործելու պարագայում անգամ:
Այսօր չի գործում, մի օր հո կգործի՞… Աղասիով չպայմանավորված:

Ահա այսպես` քաղաքապետարանի մշակույթի բաժին փակելով, Սահյանի գիտամշակութային կենտրոնին հատկացված տարածքը հետ վերցնելու առաջարկությամբ է Սիսիանի բիզնեսմեն քաղաքապետ Աղասը գնում Համո Սահյանի ծննդյան 100 ամյակին ընդառաջ:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
26.06.2013

4 մեկնաբանություն ԱՂԱՍՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼ« ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԸ հոդվածին

  1. ARA KHACHATRYAN says:

    Նախ առաջինը Աղասի չէ, այլ` պարոն քաղաքապետ կամ ընկեր Հակոբջանյան, խնդրում եմ չխախտենք էթիկայի կանոնները և հարգենք իրարու, վերջապես նույն համայնքի բնակիչներ ենք, խմում ենք նույն ջուրը, զգում ենք նույն քամին , իսկ ինչ վերաբերվում է մեր հայրենակից, մեծն բանաստեղծ` Հ. Սահյանին, մենք բոլորս հարգում և մեծարում ենք նրան և նրանից մեզ թողած այն ժառանգությունը, որով մենք առաջնորդվում և ավելի միասնական ենք դառնում…
    Ես որպես Սիսիան համայնքի ավագանու անդամ ներկա գտնվելով հերթական ավագանու այն նիստին, որտեղ քննարկվել է Համո Սահյանի գիտամշակութային կենտրոն ՀԿ-ին հատկացված տարածքի հետագա գործունեությունը, գրասենյակի ճակատագիրը որոշելու համար մենք գործել ենք օրենքով, նյութը տպագրելուց առաջ ճիշտ կլիներ տեղեկատվություն իմանալ ավագանու անդամներից կամ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարից, որը աչալուրջ հետևում է թղտավարական ամեն մի գործնթացի, իսկ ավագանու այն որոշումները, որոնք ինչ-ինչ պատճառներով կորցնում են իրենց օրինական ուժը և կարիք ունեն նոր որոշման նախագծերի` Նա’ մցնում է ավագանու օրակարգ:
    Գրասենյակին հատկացված տարածքի ավագանու նախկին որոշումը, որը նույնպես ինչ-ինչ պատճառներով կորցրած է եղել իր օրինական ուժը` այն չեղյալ ճանաչելու, թղթավարությունը կարգավորելու, հետագայում նոր որոշում կայացնելու և գրասենյակը իր գործունեությունը հետագայում շարունակելու նպատակով նույնպես մցվել է ավագանու օրակարգ:
    Սա է իրականությունը….

    • Lilit says:

      Ara Khachatryan jan qezanic nman meknabanutyun chei spasum )) Chanachelov u hargelov qez petq e ankexc linem.Inchpes Serjn e Serj nuynq skzbunqov el inq@ Axas e.Heto es voch mi anhargalic xosq chtesa tikin Arevhati koxmic, ete hashvi arnenq vor Arevhatn u Axas@ grete hasakakicner en)) Uzum es ases es qez Paron Khachatryan dimem kam paron avagani ?))Heto verj i verjo ekeq chisht@ xosenq. Inchpes asum en bolors el merk u menak cnvel enq mi or nuyn kerp merk u menak kherananq ays anoren ev mievnuyn jamanak hrashali ashxarhic.Chenq tani mer het voch Shaqe jrvej@ voch el 100 000dram ashxatavardz@. Sireq Astcun u dzer koxqinin inchpes inqnerd dzez.Bayc minchev du inqd qez chsires, ches karox koxqinid sirel inchpes qez. Axas@ vor inqn iren sksi sirel hargel mi or hnaravor e hrashq texi unena u koxqinin el sksi sirel )) Ev i verjo khandipenq draxtum…Hamozvac em Axas@ u nra nmanner@ chen lini ayntes. Astvac dzer het

  2. Էդուարդ says:

    Սիսիանի հրապարակի խոտ հնձող և այդ խոտը (եթե մտածեցիք՝ ուտող, ապա դա Ձեր կարծիքն է)չգտես ինչ անող Աղազը երկու դեպքում էլ քաղաքապետ է դարձել որոշ շատ բարձրաստիճան և շատ ծախու հանրապետականների խնամիական կապերի ջանքերով:
    Իսկ որևէ մեկը տեղյա՞կ է, թե Աղասու քրեական գործերն ինչ եղան: Ի վերջո էդ դատարկախոսին կանդալելու՞ են, թե չէ:

  3. Ժողովուրդն ասում է, որ տան տիրուհու մասին կարծիք կազմելիս կարելի է ուշադրություն դարձնել նրա խնամած ծաղիկներին: Կեցցե՛ս, Սիսիանի իմ սիրելի ժողովուրդ, որ, թեկուզև չխնամված, չես կորցնում հոգուդ թարմությունը: Կեցցես՛,,,Որոտան՛՛, որ Մեծ Սահյանի խոսքերով ասած՝,,միշտ արթուն ես…՛՛ և միշտ ժողովրդի կողքին…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *