ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԱՂԱՍ, ՓԱԽՓԱԽ ԵՍ ԱՆՈՒՄ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ…

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը, արդեն որերորդ անգամ, այսօր նույնպես ստիպված է եղել հետաձգել Սիսիանի քաղաքապետարանի պատասխանատու անձանց նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատական նիստին չի ներկայացել Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

Թե մինչեւ երբ եւ որքան է այսպես փախփախ անելու ամբաստանյալ քաղաքապետը, ինքը կիմանա: Սակայն դատարանը այսօրվա նիստում կայացրել է Սիսիանի քաղաքապետ, ամբաստանյալ Աղասի Հակոբջանյանին հաջորդ՝ նոյեմբերի 17-ին նշանակված դատական նիստին բերման ենթարկելու որոշում:

Փախփախ ես անում, որ ի՞նչ անես, պարոն ամբաստանյալ քաղաքապետ…

Հիմա էլ՝ միտինգավոր դարձած՝ մի էնպես էլ «ընդդիմադիրի» քող ես գցել ուսերիդ, իբրեւ թե դեմ ես գործող իշխանությունների՞ն: Բա էն դու չէի՞ր, որ խնդրում էիր քեզ՝ ԲՀԿ-ական քաղաքապետիդ ՀՀԿ նախընտրական մի ենթաշտաբ գոնե վստահեին նախագահական ընտրությունների ժամանակ…

Թե՞ փախփախ անելով՝ ուզում ես քեզ «քաղաքական» հալածյալի տեղ նաղդե՞ս՝ այսօրվա «թեժ» քաղաքական ֆոնին: Բայց քո նկատմամբ քրեական գործը հարուցվել է մինչեւ քո՝ «ընդդիմադիր» դառնալը, այնպես որ՝ մի ճգնիր քաղաքական նոր դիմակ դնել. ինչ դիմակ էլ դնես, մեկ է՝ տակից երեւում է ամբաստանյալ Աղասի Հակոբջանյանի իրական դեմքը…

Ա. ԱՄԻՐՅԱՆ
30.10.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *