ԱՄԵՆԱԹԱՆԿ ԽՈՍՔԸ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԲԺԻ՛ՇԿ…

Բժշկի մասնագիտությունը պահանջում է անձնուրաց նվիրում եւ հավատարմություն տված երդմանը: Դրանում համոզվեցի վերջերս, երբ ինքս հայտնվեցի «բժշկի դռանը», երբ ծանր վիճակում ինձ տեղափոխեցին Սիսիանի բժշկական կենտրոն: Շտապ վիրահատությունը անխուսփելի էր, ինչն էլ հանձն է առել հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ Սիրակ Սիրականյանը: Մոտ 6 ժամ տեւած վիրահատությունն անցել է բարեհաջող, եւ երիտասարդ բժշկի հրաշագործ ձեռքերով փրկվել է կյանքս:

Հետվիրահատական ընթացքում եւս եղել եմ նրա աչալուրջ եւ հոգատար հսկողության ներքո: Շնորհիվ նրա մասնագիտական բարձր պատրաստվածության եւ մարդկային գթասրտության՝ ես ապաքինվեցի: Վերադարձել եմ աշխատանքիս, ինձ բախտավոր մարդ եմ համարում, որ հանդիպել եմ հատկապես երիտասարդ վիրաբույժ Սիրակ Սիրականյանին, ով հրաշալի բժիշկ լինելուց զատ աչքի է ընկնում նաեւ մարդկային բարձր որակներով: Խորին երախտագիտությունս եմ հայտնում երիտասարդ ու խոստումնալից վիրաբույժին իր անձնուրաց աշխատանքի համար եւ նրան ասում ամենաթանկ խոսքը՝ շնորհակալություն, բժի՛շկ:

Նորայր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակից

Սիսիան

Մեկ Արձագանքման ԱՄԵՆԱԹԱՆԿ ԽՈՍՔԸ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԲԺԻ՛ՇԿ… համար

  1. An Yan says:

    hrashq andznavorutyun artakarg mard, menq nuynpes partakan enq Sirak Sirakanjanin shnorhakal em hayrikis kyanqy prkelu hamar,es dzez pashtum em.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *