Ամենախելացին հեռուստախաղի սիսիանցի հաղթողը…

Բրավո, Վահե Հարությունյան, «ամենախելացին» տիտղոսին արժանանալու, հրաշալի խաղի և փայլուն հաղթանակի համար: Կարծում եմ՝ Սիսիանի հ 2 հիմնական դպրոցը, սիսիանցիները հպարտության անասելի զգացում ապրեցին ՝տեսնելով մեր լավագույն աշակերտի, քաղաքացու ինտելեկտուալ խաղը,- իր ֆեյսբուքյան էջում գրել է թիվ 2-րդ հիմնական դպրոցի ուսմասվար Էվելինա Թդեւոսյանը:

-Ուռռռռռռա… ուրիշ համարժեք ձայնարկություն թերևս չկա, որով կարտահայտվի տեղային հայրենասիրությունը, հպարտությունը, մե՜ծ բերկրանքը։ Մեր դպրոցի պարծանքը այսօր էլ հանրապետության այլ տիրույթներում, ՀՀ աշխարհագրության մեջ պարծանք դարձավ։ Պատիվ ունի և յուրաքանչյուր սյունեցի, յուրաքանչյուր սիսիանցի։ Անթաքույց հուզմունքի արտացոլանքը ցոլանում է հատկապես Վահեի ուսուցիչների աչքերում Evelina Tadevosyan Պատի՛վ ունեք,- իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է դպրոցի նախկին շրջանավարտ Մերրի Սարգսյանը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *