ԱՅՍՊԵՍ «ԽՈՍԵՑԻՆ» ՔԱՐԵՐԸ

2000 թ.-ին հիմնադրված «Վի Էյջ Սթոուն» ընկերությունը զբաղվում է գրանիտի, բազալտի, մարմարի, տրավերտինի, տուֆի արդյունահանմամբ ու մշակմամբ: Ընկերությունը մասնագիտացված է երեսպատման սալիկների եւ սալքարերի արտադրության մեջ, որոնք լայն կիրառում ունեն շինությունների արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքներում: Գործարանը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով ու մեքենա-մեխանիզմներով:
2007թ.-ին ընկերության մշակած գործունեության ընդլայնման եւ զարգացման եռամյա ծրագրով  կատարվել է ավելի քան  879 մլն դրամի ներդրում, որի շնորհիվ գործարանի արտադրական հզորությունն աճել է 7 անգամ. այժմ այն կազմում է տարեկան 250-300 հազար քմ սալիկ:
Տեխնիկական վերազինման արդյունքում հնարավոր է դարձել կազմակերպել անթափոն, էկոլոգիապես մաքուր արտադրական պրոցես. մշակված քարերի մնացորդներն օգտագործվում են որպես խիճ, իսկ ջրամաքրման արդյունքում ստացվող փոշին հումք է ծառայում արհեստական սալիկների արտադրության համար:
Սիսիանի տարածաշրջանը, հարուստ լինելով շինարարական քարերի մեծ պաշարներով, հնարավորություն է տալիս ավելացնել շահագործվող հանքավայրերի թիվը, ընդլայնել արտադրության ծավալները, որն իր հերթին դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանի զբաղվածության մակարդակի վրա:
2009 թ.-ին նախատեսվում է ստեղծել նաեւ քարերի ձեւավոր մշակման արտադրամաս (աստիճաններ, պատուհանագոգեր, վանդակաճաղեր, սյուներ, սյունակալներ, քիվեր եւ այլն): Գործարանի արտադրանքի մոտ 75-80%-ը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, եվրոպական երկրներ, ԱՄՆ եւ այլուր, իսկ 20-25%-ը կիրացվի ներքին շուկայում:
Առաջիկա 2-3 տարիների ընթացքում գործարանի աշխատողների թիվը կհասնի ավելի քան 400-ի:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *