…ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

«ՄԵՐ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱՆ» ՇԱՐՔԻՑ


«Իշխան ձուկ եմ առել»,- բարեւի փոխարեն ուրախ-ուրախ ասաց հնամաշ շորերով մի մարդ  իր հարեւանին: «Կատաղածին տե՛ս է»,- ուրախա-զարմացական ձայնով ասաց նույնքան հնամաշ շորերով տղամարդը, ապա արագ-արագ վրա բերեց՝ «Քանիսո՞վ»: Իշխան գնած տղամարդը գինը չասաց, բայց գոհ էր, շատ գոհ եւ… ուրախ, որովհետեւ հաստատ մի երկու-երեք հարյուր դրամ զիջել էին:
Երկու-երեք հարյուր դրամանոց իր ուրախությունը տղամարդը ձկան հետ տուն տարավ, որ Նոր տարվա իրենց սեղանն էլ մի քիչ ճոխ լինի: Էդ ձկից իրեն կհասնի՞… դա բոլորովին կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ հնամաշ շորերով տղամարդը իշխան ձուկ էր գնել տոնական սեղանի համար, մի քանի հազար դրամի մեջ «շահել» երկու-երեք հարյուր դրամանոց մեծ ուրախություն, որն այդ պահին նրա համար արժեր հազար անգամ հազար ու եւս հազար դրամ…
Այսքա՛ն ուրախ կյանքը մեր…

«ՈՐՈՏԱՆ»

 

384 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *