ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՅԱՆ ԳԻՆ ՈՒՆԻ ԵՎ ԱՐՅԱՆ ԳՈՒՅՆ…

DSC06874

Մեր երկրի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երթը Սիսիանի կենտրոնական հրապարակից շարժվեց դեպի քաղաքային պանթեոն: Ավանադույթ է, որը չխախտվեց նաեւ այս տարի:

«Անկախության տոնը եւ սեպտեմբերի 21-ի օրը սկսում ենք Պանթեոն այցով, ինչը խորհրդանշում է, որ մեր անկախությունը ձեռք է բերվել այս տղաների, մեր ընկերների արյան գնով: Այցի են գալիս մեծը, փոքրը, պաշտոնյան, շարքայինը, զինվորը, զորականը, որովհետեւ մենք, հիրավի, դարձել ենք ազգ-բանակ: Մաղթում եմ, որ մեր անկախությունը հարատեւ լինի, մեր սահմանները անառիկ լինեն, մեր զինվորի մարտական ոգին երբեք չսասանվի, իսկ նրա թիկունքն էլ ամուր լինի»,- ասաց Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանը, ով իր փոքրիկ տղայի ձեռքը բռնած, մարտական ընկերների հետ էր այցի եկել պանթեոն՝ գլուխ խոնարհելու մեր անկախության եւ հաղթանակի ճանապարհին իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած ընկերների հիշատակի առաջ:

Որպես անկախության գինն իմացող քաղաքացի, որպես ուսուցչուհի, որպես զինվորի մայր՝ անկախությունը մեծ ձեռքբերում համարեց Նելլի Հովսեփյանը ի մասնավորի նշելով, որ  հավիտենության սաղմից սերված մեր ժողովուրդը, իսկապես, մեծ դժվարությամբ է ձեռք բերել անկախությունը եւ մանկան նման փայփայելով պետք է այն պահենք: Խաղաղություն ու բարօրություն մաղթDSC06877եց մեր ժողովրդին, բոլոր զինվորներին, նաեւ՝ իր երկու զինվոր որդիներին,  ու հանձինս նրանց՝  շնորհավորեց բոլոր զինվորների տոնը, հավելելով, որ նրանք անկախ երկրի, անկախ Հայաստանի հզոր զինվորներ են ու թող նրանց օրը բարի լինի եւ անկախության տոնը ձոնվի եւ նվիրվի նրանց:

Սիսիանի զորամասի ավագ լեյտենանտ Արամ Մալինցյանը մերօրյա Հայաստանի պատմության ամենամեծ ձռքբերումը համարեց անկախությունը, որը ձեռք է բերվել թանկ գնով ու զինականին վայել վստահությամբ հավաստիացրեց, որ պատրաստ են թանկ գնով ձեռք բերածը պահել ու պահպանել անմնացորդ նվիրումով:

Արցախյան գոյամարտի եւ ապրիլյան քառօրյայի բովով անցած Ֆելիքս Գրիգորյանի համար անկախության տոնը գրեթե չի տարբերվում տարվա մնացած օրերից, որովհտեւ նա ոչ թե հատկապես այս օրն է այցի գալիս իր մարտական ընկերներին, այլ՝ գրեթե ամեն օր եւ ցանկանում է, որ տղաներին այցերը, նրանց շիրիմներին ծաղիկ խոնարհելը ձեւական չլինի եւ չավարտվի միայն այս մեկ օրով, լինի գիտակցված եւ արժեւորված: Մեր պապերը, սերունդները դարերով են երազել անկախության մասին, իսկ մենք հասել ենք նրան եւ պիտի նրա արժեքն իմանանք:

Տոնի կապակցությամբ ԵԿՄ Սիսիանի բաժանմունքը պատվոգրերով պարգեւատրեց առավել աչքի ընկած պատանի երկրապահներին:

Տոնական տրամադրությունը շարունակվեց Սիսիանի քաղաքային մշակույթի տանը կազմակերպված համերգով:

«Որոտան»

 

1,169 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *