Անմոռանալի բաց դաս Ատոմակայանում

2015թ. մայիսի 27-ին Սիսիան քաղաքի և շրջակա գյուղերի 16 դպրոցներից աշակերտները «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (SPARE) առարկայի շրջանակներում անմոռանալի բաց դաս անցկացրեցին Հայկական ատոմային կայանում:
Բազմաթիվ ստուգումներից հետո մեզ թույլ տվեցին մուտք գործել հատուկ պահպանվող Ատոմակայանի տարածք: Ատոմակայանի մասնաշենքերի մոտով շրջելով այցելեցինք ՀԱԷԿ-ի ուսումնական կենտրոն, որտեղ մեզ ջերմ դիմավորեցին ղեկավարը և աշխատակիցները: Աշակերտներին իրենց կյանքի ամենահետաքրքիր դասերից մեկն էր սպասվում: Դասը վարում էր ՀԱԷԿ-ի աշխատակիցներից ֆիզիկոս Վազգեն Բալեյանը: Դասի ժամանակ աշակերտները ոչ միայն հիմնավոր գիտելիքներ ստացան Ատոմակայանի աշխատանքի, միջուկային վառելիքից էներգիայի ստացման, այլեւ` հայրենասիրության մեծ դաս ստացան` զգալով այն հույսը, որ կապում են իրենց հետ, և պատասխանատվություն ստանձնեցին լինել այն բոլոր արժեքների կրողը, որը անհրաժեշտ է ապագա անաչառ ղեկավարին բարգավաճ երկիր կառուցելու համար. զերծ մնալ ընչաքաղցությունից, արատավոր բարքերից և վեր դասել Հայրենիքը սեփական շահերից:
Վստահ եմ, որ Ատոմակայան ասելիս, առաջին միտքը, որ համակում է Ձեզ, ճառագայթումն է` դրան հաջորդող հետևանքներով: Ես էլ էի այդ կարծիքին, մինչ այդ դասը: Ինչ մասերից է բաղկացած Ատոմակայանը, ինչպես է այն աշխատում հարցերին աշակերտները ստացան հիմնավոր պատասխան: Ներկայացնեմ մի փոքր Ատոմակայանի պատմությունից:11148378_860635150684774_121850277626098836_n
Ատոմակայանի 1-ին բլոկը գործարկվել է 1976թ. դեկտեմբերի 22-ին, իսկ 2-րդ բլոկը` 1980թ. հունվարի 5-ին, որի հզորությունը 407.5 ՄՎտ է: Ատոմակայանի ընդհանուր աշխատանքը աշակերտները տեսան մանրակերտի վրա և առանձին ցուցադրված մի քանի տասնյակ անգամ փոքրացված ռեակտորը, տուրբինը, գեներատորը, որոնք և կազմում են էներգիայի ստացման ամբողջ շղթան:
Ավելի պատկերավոր հասկանալ, թե ինչպես է ջերմային էներգիայի պոտենցիալ էներգիան փոխարինվում մեխանիկական էներգիայի` կինետիկ էներգիայի, որն էլ իր հերթին էլեկտրական էներգիայի, երևի անհնար է:
Այսպիսով ռեկատորում է գտնվում ատոմային միջուկը, կամ ակտիվ հատվածը, որը շրջապատված է ռադիոակտիվ ջրով: Այդ ջուրը տաքանում է, սակայն չի եռում, և այն խողովակների միջոցով հոսելով ոչ ռադիոկատիվ ջրի միջով, եռացնում է այն, իսկ ջուրը, եռալով, գոլորշիանում է և առաջացած 40 մթնոլորտ գոլորշին մղվում է դեպի տուրբիններ, որոնք ճնշման ազդեցությամբ պտտվում են, և արդյուքնում ջերմային էներգիան փոխարինվում է մեխանիկական էներգիայի: Տուրբիններն աշխատում են չոր գոլորշիով, և շատ վտանգավոր են ջրի կաթիլները: Իսկ գեներատորի միջոցով առաջացած մեխանիկական էներգիան փոխակերպվում է էլէկտրական էներգիայի, որով, 10997997_860635107351445_3996659482540096251_oինչպես նշեց պարոն Բալեյանը, աշակերտները համակարգչային խաղեր են խաղում: Այսպիսով մենք նկարագրեցինք էներգիայի ստացման գործընթացը: Ձեզ մոտ երևի հարց է ծագում` ինչ ծուխ է դուրս գալիս կլոր աշտարակներից: Դրանք հովացման աշտարակներն են, որտեղ սառեցնում են ռադիոակտիվ ջրի կողմից տաքացված ջուրը, որն էլ հոսելով հովացնում է ռադիոկատիվ ջուրը եւ  կարգավորում  ակտիվ հատվածի ջերմաստիճանը, թույլ չտալով այն գերտաքանա: Եթե այդ հովացումը չլինի, միջուկը կարող է տաքանալ տասնյակ հազարավոր աստիճան, որի պարագայում քիմիական տարրերը կտարրալուծվեն, ամեն ինչ կգտնվի հեղուկ լավայի վիճակում: Նման աղետալի հետևանքները կանխելու համար Ատոմակայանում գործում է հովացման հզոր համակարգ` բաղկացած 6 կոնտուրից, մինչդեռ միջազգային ստանդարտը պահանջում է ունենալ 4 կոնտուր, և ցանկացած շեղման դեպքում ավտոմատ միանում է պաշտպանիչ համակարգը: Իսկ հովացման աշտարակներից պարզապես մաքուր ջրի գոլորշի է բարձրանում:
Այսպիսով` Ատոմակայանն անվնաս է այնքան ժամանակ, քանի դեռ որևէ աղետ, վթար տեղի չի ունեցել: Իսկ վթարներ, ինչպես ցանկացած գործունեության մեջ, իհարկե գրանցվում են, այդպիսին էր 1982թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած հրդեհը, որի հետևանքները վերացվեցին, և 1983թ. հոկտմբերի 30-ից այն նորից վերագործարկվեց: Հաջորդ խոչընդոտը առաջացավ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո, ճիշտ է, այդ ժամանակ Ատոմակայանը չէր վնասվել, սակայն ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ 1989թ. փետրվար- մարտ ամիսներին կանգնեցվեց 1-ին և 2-րդ բլոկների աշխատանքը, պատճառաբանելով, որ այն գտնվում է սեյսմիկ գոտում: Հետագայում անկախության տարիները ուղեկցվեցին էներգետիկ ճգնաժամերով, բոլորը լավ հիշում են «մութ ու ցուրտ» տարիները, իսկ հայ գիտնականները, ինչպես նաև կառավարությունը, ինչպես նշեց պարոն Բալեյանը, այն ժամանակ ավելի անկախ էին, ավելի ոգով լցված, թեև տնտեսապես թույլ էինք, բայց մեր համարձակությունը ոչ մեկ չուներ, և, դեմ գնալով գերտերություններին, վստահ լինելով իրենց ուժերին` 1993թ. ապրիլի 7-ից վերագործարկեցին Ատոմակայնի 2-րդ բլոկի աշխատանքը, որն այժմ ապահովում ՀՀ-ում արտադրվող էներգիայի 40%-ը:
Իսկապես ճառագայթում չկա շրջակայքում հարցին ի պատասխան հնչեց, որ Ճառագայթում կա ամենուր, օրինակ` Հրազդան-ի ՋԷԿ-ում, կամ մեկ այլ վայրում, մի տարբերությամբ, որ Ատոմակայանի տարածքում առկա է կոշտ ճառագայթում, իսկ այլ վայրերում` փափուկ ճառագայթում, սակայն եթե փափուկ ճառագայթում ստանալը ավելի հավանական է, ապա կոշտ ճառագայթում ստանալը ավելի քիչ հավանական է, այսպիսով կարելի է ասել գրեթե նույն ազդեցությունն է թողում:11143403_860635130684776_1883729780014262886_o
Ատոմակայանը համարվում է բարձր շահույթով աշխատող միակ պետական կառույցը, որը ոչ միայն ապահովում է ամենից ցածր սակագնով` 12 դրամով էլէկտրաէնէրգիան, այլև այնտեղ է աշխատում 1700 քաղաքացի` բարձր աշխատավարձով: Ուստի, երբ 2016 թ-ից մի քանի ամսով կփակվի Ատոմակայանը` վերանորոգման, վերագործարկման համար, դրանից օգտվելով էլ ՀԷՑ-ը ցանկանում է անհիմն, ուռճացրած ծախսերի պատճառով բարձրացնել էլէկտրաէներգիայի սակագինը:
«Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» առարկան ուսումնասիրող աշակերտները հորդորում են բոլորին` խնայել էներգիան և ռեսուրսները և օգտվել ոչ ավանդական էներգիայի աղբյուրներից, հատկապես որ Հայաստանը ունի մեծ պոտենցիալ` այլընտրանքային էներգիայի ստացման:
Սիսիանցի աշակերտները շատ տպավորված էին ՀԱԷԿ-ում անցկացրած բաց դասից, ստացած գիտելիքներից, տպավորություններից, որքան` վտանգավոր, նույնքան էլ անվտանգ Ատոմակայնը մոտիկից տեսնելուց, ծանոթանալուց:
Սակայն այցը չսահմանափակվեց Ատոմակայանով: Աշակերտները ուխտագնացություն կատարեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շրջեցին  բոլոր եկեղեցիներով, շատերը, ինչպես և ես, առաջին անգամ այցելեցին Խոր Վիրապի վանական համալիր, իջան այն գուբը, որտեղ Գրիգորը Լուսավորիչը անցկացրել է ավելի քան 14 տարի:
Բոլորը միաձայն համաձայն էին, որ սա իրենց կյանքի ամենաանմոռանալի բաց դասն էր, որի համար հատուկ շնորհակալություն «Տապան Էկո-ակումբ»  ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանին, ծրագրերի համակարգող Շամամ Գևորգյանին, Ատոմակայանի ուսումնական կենտրոնի աշխատակազմին, վարորդներին, որոնք ապահովեցին աշակերտների անվտանգ տեղափոխումը: Իսկ բաց դասի կազմակերպչական աշխատանքները  իրականացվել են «ԿԱՄՔ» ԵՀԿ-ի աջակցությամբ:
 Մարիամ Թորոսյան
«ԿԱՄՔ» ԵՀԿ նախագահ

7 մեկնաբանություն Անմոռանալի բաց դաս Ատոմակայանում հոդվածին

  1. Շատ շնորհակալություն Մարիամ ջան աջակցության և սրտացավ վերաբերմունքի համար: Ձեր ու աշակերտների գնահատականը մեր աշխատանքի հաջողության գրավականն է:

  2. Isk atomakayani ashxatakicner@ tpavorvac en exel mer sisianci ashxakertneric…
    Inc patmel en eqskursiai masin…

  3. Եվ իսկապես շատ գոհ էին, այնքան բազմապիսի հարցեր էին տալիս, որ նախատեսվածից էլ 1 ժամ երկար մնացինք այնտեղ, իսկ վերջում պարզապես ներողություն խնդրեցին և հայտնեցին, որ արդեն իրենց փակվելու ժամանակն է և պետք է դուրս գանք….

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *