ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԾԽԱԽՈՏ և ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔ ՎՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում` Կապան քաղաքի անչափահաս բնակիչներ Ս. Հ.-ին, Մ. Մ.-ին և Վ. Հ.-ին ոգելից խմիչք և ծխախոտ վաճառելու համար Կապանի քաղաքապետի կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել «ՄՄ» մթերային խանութի անհատ ձեռնարկատեր Հ. Դավթյանը և «Մատադոր» սրճարանի աշխատակից Մ. Խաչատրյանը:
Անչափահասները, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դրսևորել են հակաօրինական վարքագիծ և կատարել հանցագործություն:
Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, օրինախախտումների կատարմանը նպաստող պայմանների վերացման խնդիրների կարևորությունը, պարզաբանում ենք, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելը համարվում է զանցանք, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Սյունիքի մարզի դատախազություն
07.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *