ԱՆՎԵՐԾԱՆԵԼԻ ՀՐԱՇՔ

Վերջին օրերին Շահումյան 63 հասցեում գտնվող Գալստյանների տունը իսկական թանգարանի է նմանվել` այն տարբերությամբ, որ ոչ թե հին ու պատմական արժեք է ցուցադրվում, այլ` զարմանահրաշ, անվերծանելի մի հրաշք: Մարդկանց հոսքը նրանց տուն չի դադարում: Գալիս են հետաքրքրասերները` տեսնելու, թե տնային բույսի  բացվող թերթի հետ ինչ հրաշք նշաններ են հայտվել` զարմանալի ու ապշեցնող:
Սիմետրիկ, խորհրդավոր, ինչ-որ բան հուշող կամ հիշեցնող նշանները անհասկանալի պատկեր են գծագրել, որը, սակայն,  չափազանց տպավորիչ է: Ինչպես ասում է տանտիրուհին` տիկին Նորան, շատերն են եկել-նայել-զարմացել-հիացել, բայց որեւէ մեկը որեւէ բացատրություն չի կարողացել տալ: Նույնիսկ` հնէաբաններ են եկել-նայել-տեսագրել-նկարել, սակայն զարմանքից բացի որեւէ մեկը որեւէ բան չի կարողանում ասել: Նորա Գալստյանը մտածում է, որ դա ինչ-որ նախանշան է, ինչ-որ բան է հուշում այդ անհասկանալի «տպագրությունը», իսկ թե ինչ, չգիտի, ենթադրում է, սակայն, եւ շատ է ցանկանում, որ դա լավ նշան լինի, բարի նշան, կապում է անգամ զոհված Արմեն որդու հոգու հետ եւ խնդրում Աստծուն, որ եթե այդ նշանները իր տանն են հայտնվել, բարի լինեն, քանի որ իր օջախը ցավ ու վիշտ շատ է տեսել, ինքը բարին ու լավը ցանկանում է թե իր օջախի, թե բոլորի համար:
«Ամեն օր նայում եմ նշաններին, զրուցում, նույնիսկ մոմ եմ վառել: Առանց հոգնելու բոլոր այցելուներին սիրով պատմում եւ ցույց եմ տալիս այս զարմանալի հրաշքը, որը որեւէ բացատրություն չունի»,- ասում է Նորա Գալստյանը:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *