ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ

22

Ապրիլի 10-ին «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության Սիսիանի քաղաքացիական կենտրոնում նույն կենտրոնի իրավաբան Արկադի Հովհաննիսյանն անցկացրեց «Աշխատանքային իրավունք» թեմայով սեմինար: Սեմինարի նպատակը մարդկանց իրազեկումն էր իրենց աշխատանքային իրավունքներին, աշխատանքային իրավունքների պաշտպանությանը և պարտականություններին: Սեմինարի օրակարգում ընդգրկված էին «Ի՞նչ է աշխատանքային իրավունքը», «Որո՞նք են աշխատանքային իրավահարաբերությունները», «ՈՒ՞մ կարելի է անվանել գործատու և ու՞մ աշխատող», «Ո՞րոնք են աշխատողի և գործատուի իրավունքներն ու պարտականությունները», «Աշխատանքային իրավահարաբերության ծագման և դադարեցման հիմքերը», «Աշխատանքային պայմանագրի կառուցվածքն ու պայմանները, և պամանագրի չկատարման իրավական հետևանքները», «Ինչքա՞ն է աշխատաժամանակի նորմալ տևողությունը», «Ինչպիսի՞ խնդիրներ են առաջանում աշխատանքային պայմանագիրը լուծելիս», « Հանգստի և արձակուրդի իրավունքը », «Աշխատողի վճարման կարգը», «Աշխատողի իրավունքների պաշտպանության մեխանիզմները» եւ այլ հարցեր: Սեմինարին մասնակցում էին Սիսիանում գործող տարբեր ՀԿ- ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների, իրավաբանական անձանց ներկայացուցիչներ և քոլեջների ուսանողներ: Սեմինարն անցավ ներկաների ակտիվ մասնակցությամբ: Վերջում Սիսիանի քաղաքացիական կենտրոնի իրավաբան Արկադի Հովհաննիսյանը մասնակիցներին տրամադրեց թեմային առնչվող տեղեկատվական նյութեր:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

 

283 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *