ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ` ՍԻՍԻԱՆՈՒՄ

DSC06884

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության եւ Վորլդ Վիժն Սիսիանի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ Սիսիանում առաջին անգամ կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ:

Ողջունելով աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին եւ ներկաներին` Սիսիանի տարածքային գրասենյակի պետ Նաիրա Սարգսյանը նշեց, որ ծրագրի նպատակը գործատուների եւ աշխատանք փնտրողների անմիջական հաղորդակցման միջոցով աշխատանք փնտրողի կայուն զբաղվածության ապահովումն ու գործատուի մոտ թափուր աշխատատեղի արդյունավետ համալրումն է: Նաիրա Սարգսյանը ներկայացրեց Սիսիանի զբաղվածության կենտրոնի 25 տարիների աշխատանքը: «Կենտրոնի կողմից յուրքանչյուր տարի աշխատանքի են տեղավորվում 120-130 աշխատանք փնտրող: Այս տարի կենտրոնը համագործակցել է 86 գործատուի հետ, որոնցից 25-ը` նոր հայտնաբերված »,-նշեց Նաիրա Սարգսյանը:

Աշխատանքի տոնավաճառին ներկա Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջունեց տոնավաճառի մասնակիցներին, գործատուներին եւ շնորհակակություն հայտնեց կազմակերպչիներին` Սիսիանում առաջին անգամ նման տոնավաճառ կազմակերպելու համար` առա22052995_1173886092755991_1982110295_nջարկելով փոխադարձ համագործակցության արդյունքում լուծել աշխատանք փնտրողների խնդիրները, քանի որ, որպես համայնքի ղեկավար, աշխատանքով ապահովման հարցով ամեն օր իրեն են դիմում բազմաթիվ մարդիկ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, գոհունակություն հայտնելով Սիսիանում առաջին անգամ նման տոնավաճառ կազմակերպելու աշխատանքի արդյունքից, նշեց, որ այն տոնավաճառ է բառի բուն իմաստով, քանի որ աշխատանք փնտրողը եւ աշխատանք առաջարկողը մեկ սրահում հանդիպում են, զրուցում իրենց հուզող հարցերի շուրջ եւ ձեռք բերում պայմանավորվածություն: «Սա հաջողված եւ արդյունավետ ծրագիր է: Պետական բյուջով նախատեված է 12 ծրագիր, 27 գործատու մոտ 60 աշխատատեղ է ներկայացրել: Եթե այս պահին էլ հարմար աշխատանք չեն առաջարկում, ապա տվյալներն են հավաքում, գործընթացը շարնակական է: Աշխատատեղերը հիմնականում հոսող աշխատատեղեր են, տոնավաճառաների արդյունքում թափուր աշխատատեղերի 70 %-ը 3 ամսվա մեջ լրացվում են»,-նշեց գործակալության պետը: Անդրադառնալով մասնագետների պահանջարկին, Արտակ Մանգասարյանն ասաց, որ կենտրոնը կկազմակ22054352_1173886136089320_1254243371_nերպի համապատասխան ուսուցում: Ծրագրերը ծավալային առումով հնարավորություն կունենան շատ մարդկանց ընդգրկել: Դրանք թեեւ քանակապես քչացել են, բայց ծավալը մեծացել է: Հոկտեմբերի կեսերից կսկսվի ծրագրերի 2-րդ փուլը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին ինչպես բավականաչափ հեղինակություն ունեցող, այնպես էլ` աշխատաշուկայում նոր խոսք ասող ընկերություններ: «Սիս-Ալպ» ընկերության ներկայաչուցիչ Զառա Բաղդասարյանը նշեց, որ իրենց անհրաժեշտ է բանվորական ուժ, իսկ սեզոնին` նեղ մասնագետ: Նշեց, որ արդն պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանք փնտրողի հետ:

Բավականին շատ`10-ից ավելի աշխատատեղի պահանջ էր ներկայացրել Սիսիանի բժշկական կենտրոնը: ԲԿ ներկայաչուցիչ Ալվարդ Ծատրյանը աշխատատեղերի նման քանակը պայմանավորեց մի քանի հանգամանքով` մասնավորաբար նշելով մայրաքաղաքից հեռու լինելը, ցածր աշխատավարձը, բնակարանային պայմաններով չապահովելը, ինչի հետեւանքով բուժմիավորումում մեծ է երիտասարդ կադրերի պահանջարկը: Խնդրի լուծումը պայմանավորեց համակարգում եղած նախկին արտոնությունների վերականգնմամբ, պահանջվող մասնագետներին տարածաշրջան գործուղելով` հոգալով նրանց սոցիալ- կենցաղային պայմանները, մարզերում շահագրգռող պայմաններ ստեղծելով երիտասարդ մասնգետների համար:

Վորլդ Վիժն կազմակերպության` երիտասարդDSC06912ական ծրագրերի պատատսխանատու Նելլին նշեց, որ աշխատանքի տոնավաճառին մասնակցում են 3 տաղավարով` ինժեներական լաբորատորիա, երիտասարդական` սքայ ակումբ, որն ունի սոցիալական ձեռներեցության` մաքուր շրջապատ, մաքուր միջավայր ծրագիր, եւ նորաստեղծ`«Երիցուկ» ծրագիրը, որը տեղական հովանավորչությունն է, որով մեր քաղաքացիներին առաջարկում են դառնալ հովանավորներ եւ կապ ստեղծել հովանավորի եւ երեխայի միջեւ կենդանի նամակագրութման միջոցով: «Միեւնույն համայնքում ապրելով` իրազեկ չենք լինում, թե ինչ աշխատատեղ կա, եւ սա լավ առիթ է մեր երիտասարդներին ներկայացնելու գործատուներին»,-ասաց Նելլին:

Ինչ տվեց աշխատանքի տոնավաճառին ձեր մասնակցությունը մեր հարցմանն ի պատասխան «Լալաներ» հյուրանոցային համալիրի ներկայացուցիչ Ռոբերտ Վասիլյանն ասաց, որ ունեն ադմինիստրատորի կարիք եւ նշեց, որ արդեն վերցրել են աշխատանք փնտրող 4 անձի տվյալները, եւ առաջիկայում հանդիպում կկազմակերպեն նրանց հետ:

Զբաղվածության պետական գործակալության հետ արդյունավետ համագործակցած գործատուներն արժանացան գործակալության շնորհակալագրերի:

«Որոտան»

 

 

1,128 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *