Աշխարհը` Խութիսի աստվածային բարձունքից

Իրական երջանկության զգացում է, երբ գիտակցում ես, որ անհաղթահարելի թվացող բարձունքներից մեկը արդեն … ոտքերիդ տակ է, աշխարհ՝ հայացքիդ առջեւ, երկինքը՝ մի ձեռքաչափ հեռավորության…

Ես` Սյունիքի Դարբաս գյուղի դպրոցական Անին, զգացել եմ դա եւ վայելել այդ աստվածային բերկրանքը, ու հիմա ուզում եմ պատմել այդ մասին, որը դուք էլ իմանաք, թե ինչ պարգեւեց ինձ աստվածային Խութիս լեռան հաղթահարումը: Այն ուղեկցվեց նաեւ լեռան գագաթին փոքրիկ աղոթատեղի կառուցումով:

Մինչ այդ` մեզանից շատերը չգիտեին լեռան իրական անվանումը: Լեռան անվան հետ կապված բազմաթիվ վարկածներ կան: Ոմանք այն անվանում են Ղուդիս, ոմանք` Ղամշի, ոմանք` Խութիս: Իսկ թե ինչ է նշանակում Խութիս` ստուգաբանեցինք հենց ինքներս` խութերով պատված լեռ, եւ այն համադրեցինք Պատմական Հայաստանի Խութ գավառի անվան հետ: Հետաքրքրվեցինք լերկ ու սակավ բուսականությամբ աչքի ընկնող լեռան աշխարհագրական դիրքով, ու  բարձրացանք խութերով, դարուփոսերով առատ ու լերկ դժվարահաղթ լեռը, եւ այնտղից մեր հայացքի առջեւ բացվեց իրական հրաշքը. լեռան գագաթից երևում են Սիսիանի տարածարջանի գրեթե բոլոր գյուղերն ու բնակավայրերը: Այն շատ հեռու է Սիսիան քաղաքից: Լեռը բարձրանալու համար կա 2 ճանապարհ: Մեկն անցնում է Շամբ ավանով, մյուսը՝ Հարժիս գյուղով: Այս գյուղերի ճանապարհը գտնելը 13445543_188548618213297_1137782540652266271_nայնքան էլ դժվար չէ: Եթե լինի ցանկություն, կգտնեք ճիշտ ուղին:

Անմատչելի թվացող լերկ լեռը ամեն օր մեր ա
չքերի առաջ էր, եւ կարծես ամեն օր հենց իր անմատչելիությամբ հրապուրում ու գայթակղում էր մեզ` այցելել իրեն, նվաճել իրեն, միաձուլվել իրեն: Մի օր դա պիտի լիներ, ինչպես որ լինում են բոլոր անխուսափելի երեւույթները, ու հունիսի 5-ը մեզ համար դարձավ ոչ միայն բարձունքը գրավելու անմոռանալի օր, այլեւ` հիշատկվեց այնտեղ հուշաքարի տեղադրմամբ:

Եվ ահա մենք լեռան գագաթին ենք:Մենք դասարանով որոշեցինք նվաճել Խութիսը եւ խաչքար տեղադրել այնտեղ` ի հիշատակ արցախյան քառօրյա պատերազմում նահատակված սիսիանցի 9  կամավորականների եւ ազատամարտիկների: Խաչքարը, որը մենք պետք է տեղադրեինք, օծվեց: Խաչքարի հետ լեռան գագաթ բարձրացրեցինք նաեւ քարե հուշագիրքը` «Խաչն այս կառուցաւ ի փառս եւ ի յիշատակ արցախյան գոյամարտում իրենց կյանքը զոհաբերած, բայց հավերժ կենդանի հայ ազատամարտիկներին» մակագրությամբ: Բարձունքը հաղթահարելուն, մեր նպատակները իրականություն դարձնելուն խրախուսեց եւ օգնեց մեր դասղեկ Տիգրան Սանթրյանը: Հետո ուխտ արեցինք, որ ամեն տարի նույն օրը կբարձրանանք լեռը, կհիշենք նահատակներին եւ նրանց հիշատակին կանգնեցված խաչի մոտ կաղոթենք մեր բոլոր նահատակների եւ հայրենիքը պահող մեր բոլոր զինվորների համար: Այն կդառնա ավանդական:

Դուք էլ փորձեք գտնել աստվածային Խութիսի ճանապարհը և հաղթահարել անմատչելի բարձունքը, վայելել աստվածամերձ վերեւից ներքեւ նայելու գլխապտույտ գեղեցկությունը եւ աղոթք շշնջալ այնտեղ տեղադրված հուշաքարի մոտ:

Անի ԱՍՐՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *