ԱՇԽԱՐՀԸ ՄԻ ՊԱՀ ՆՄԱՆ ԷՐ ՀԵՔԻԱԹԻ…

DSC05904

Երեխաների պաշտպանության միջազգային օրը, հիրավի, տոն դարձավ սիսիանցի հարյուրավոր երեխաների համար: Նրանցից ոչ պակաս խանդավառ եւ տոնական էին երեխաների ծնողները, տատիկները: Բազմերանգ հրապարակը, հեքիաթների սիրված հերոսների կերպարները մարմնավորող դերասանները հեքիաթային տրամադրություն էին ստեղծել Սիսիակ Նահապետի անվան հրապարակում: Համայնքային ենթակայության կառույցներից յուրաքանչյուրն իր ոճով եւ իր աշխատանքի ուղղվածությանը բնորոշ տարրերով էր ներկայացել հրապարակ՝ յուրովի հարստացնելով տոնի գույներն ու երանգները: Մի տեղ փուչիկներով զարդարված դաշնամուր էր, մի տեղ իրենց ձեռքի աշխատանքներն էին DSC05939ներկայացրել երեխաները, մի տեղ գրքերի հերոսներն էին, եւ բոլորի նպատակը մեկն էր՝ տոն պարգեւել երեխաներին: Սիսիանի համայնքապետարանը հոգացել էր հնարավորինս տոնը հետաքրքիր եւ բովանդակալից դարձնել, գույները՝ շատ, զվարճալի պատկերները՝ տարաբնույթ: Եվ պատահական չէր, որ տոնը կրում էր «Զրոյից մինչեւ հարյուր տարեկան երեխաներին» խորագիրը: Օրվա առթիվ բոլոր երեխաներին իր բարեմաղթանքն ու օրհնությունը բաշխեց Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանը: Երեխաներին ու նրանց ծնողներին շնորհավորեց, ամենայն բարին ու գեղեցիկը մաղթեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Ծնողների անունից օրվա առթիվ երեխաներին շնորհավորեց Լուսինե Սարգսյանը, ապա երեխաների DSC05906պաշտպանության միջազգային օրը հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու, իրենց եւ իրենց երեխաներին նման տոն պարգեւելու համար շնորհակալություն հայտնեց Սիսիանի համայնքի ղեկավարին եւ միջոցառման կազմակերպիչներին՝ ցանկանալով, որ նման միջոցառումները հաճախակի կազմակերպվեն: Տոնին մասնակցեցին նաեւ տարածաշրջանի այլ համայնքների երեխաները:

Հրապարակի միջոցառումից հետո Համո Սահյանի անվան մշակույթի տանը ներկայացվեց «Մկների ժողովը» հեքիաթը:

Աշխարհն այսօր մի պահ նման էր հեքիաթի, եւ տա աստված, որ հեքիաթը մեր երեխաների ու մանուկների համար երբեք ավարտ չունենա…

«Որոտան»

 

732 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *