ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԱՅՆ ԿՈՉՎՈՒՄ Է ԲԻԲԼԻԱ, ԵՎ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ՝ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ

Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում մեկնարկեց մանկական գրքի շաբաթը: Միջոցառումների շարքը բացվեց հայ գրքի ստեղծման  պատմությանը նվիրված հանդիսությամբ: Կենտրոնի գրադարանի ընթերցողները ներկայացերցին հայոց մագաղաթագիր եւ հայ տպագիր գրքի անցած ճանապարհը, հայ դպրության ոսկեդարից մինչ մեր օրերն ընկած ժամանակները գրքի անփոխարինելի եւ անգնահատելի դերը մարդկության պատմության եւ զարգացման ընթաքում: Գիրքը համարվեց մարդկային հոգեւոր ուժերի զարգացման ամենահզոր զենքը: Մանկապատանեկան գրքի շաբաթի մեկնարկը, անտարակույս, պիտի որ առնչվեր գրքերի գրքի՝ Աստվածաշնչի հետ, ինչի մասին էր եւ Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւր սպասավոր Տեր-Պարգեւ Զեյնալյանի իմաստալից խոսքը:

«Աշխարհի բոլոր լեզուներով այն կոչվում է Բիբլիա՝ մեծատառով գիրք, եւ միայն հայերենում է, որ կոչվում է Աստվածաշունչ»,-ասաց Տեր-Պարգեւը, նշելով, որ այն գրված է աստծո շնչով, աստծո սիրով, եւ սովորելու, ուղղվելու, սեփական անձը դաստիարակելու, արդարության մեջ ամրանալու, բարի գործի մեջ հարատեւելու ճանապարհ է ցույց տալիս յուրաքանչյուրին: «Մարդկային պատմության ընթացքում բազմաթիվ գրքեր են գրվել, եւ ամեն գիրք ունեցել է իր նպատակը, ամեն գիրք ունեցել է իր հիշատակությունը եւ ասելիքը, սակայն կա գիրք գրոցը՝ Աստվածաշունչը, 17884526_1051108545033747_1222423407177208265_nորը ասելիք ունի ամեն մարդու: Եւ քանի որ աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Ճանաչելով աստծուն՝ պետք է ճանաչենք ինքներս մեզ»,-ասաց Տեր-Պարգեւը: Տեր-հայրն անդրադարձավ աստավծաշնչյան առանձին բաժնին՝ իմաստության գրքերին, Սողոմոնի, Դավթի եւ արեւելյան մյուս իմաստունների խոսքերին՝ Առակաց գրքին:

«Պատահական չէ, որ երբ ստեղծվեց հայոց աստվածատուր այբուբենը, մեր քերթողները առաջինը թարգմանեցին հենց Առակաց գրքի՝ ճանաչել իմաստությունն ու խրատը, հասկանալ հանճարների խոսքը նախադասությունը, ինչն ուղղված էր մեր պատանիներին եւ երիտասարդներին դեռ այն ժամանակ»,- ասաց Տեր-Պարգեւը: Տեր հայրը հիշատակեց նաեւ պատմիչ Ղազար Փարպեցու խոսքերը, որ թարգմանության նպատակը նաեւ խավարից դուրս գալու, անգրագիտությունից գրագիտություն գնալու համար էր, ինչը հիմք դարձավ մեր հարատեւության: «Սա է մեր վարդապետների կողմից մեզ ուղղված պատգամը,-նշեց Տեր-Պարեւգը: -Թարգամանելով Աստվածաշունչը՝ մեզ սովորեցրեցին լինել իմաստուն, ճանաչել ինքներս մեզ եւ աստծուն, մեզ ժառանգեցին այդ մեծ գանձը՝ Աստվածաշունչը: 17884085_1051105705034031_137007587155536561_nԱշխարհը գնահատեց այդ թարգամությունը՝ այն համարելով «Թագուհի թարգանության»: Ուրեմն՝ մեր պապերի եւ նախնիների իմաստությամբ հասկանալով աստծո շնչով գրված գրքի իմաստը, ընդունելով այս ճշմարտությունները, մենք էլ պետք է նույնը կատարենք՝ մեր սերունդներին թողնելով ճշմարիտ, անաղարտ ժառանգություն»,-ասաց տեր հայրը՝ ներկաներին հղելով հայտնի պատգամը՝ Ոչ միայն հացով կա մարդը…

Կենտրոնի գրադարանավար Մարինե Մարտիրոսյանը նշեց, որ ամեն տարի ավանդաբար նշում են մանկապատանեկան գրքի շաբաթը, եւ ավանդույթը չխախտեցին նաեւ այս տարի: «Այս անգամ մեր միջոցառումների գլխավոր թեմա էինք ընտրել հայոց գրքի պատմությունը: Քանի որ կենտրոնը կոչվում է զոհված ազատամարտիկ, բանաստեղծ Աղվան Մինասյանի անունով, անդրադարձ կատարեցինք նաեւ ազատամարտիկներին, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը մեր պատմության, հայոց գրքի մի-մի էջ է, ընթերցվեցին նրա ստեղծագործություններից: Հայոց գրքի պատմությունից, որպես խորհրդանիշ, անբաժան է նաեւ հայ մայրը, ով աղետների, արհավիրքների, Մեծ եղեռնի, գաղթի ճամփաներին փրկել է ամենաթանկը՝ մի ձեռքին՝ իր մանկանը, մյուսին՝ հայ գիրքը: Սա նույնպես կարեւոր էր շեշտել: Մյուս կարեւոր անդրադարձը Աստվածաշնչինն էր՝ որպես գրքերի գիրք: Այն ուղեր17862738_1051099361701332_9012664844426684056_nձները, այն ասելիքը, այն հղումները, որ կատարել էինք, ուղղված էր ոչ միայն կենտրոն հաճախող երեխաներին, այլեւ՝ բոլորին, քանի որ յուրաքանչյուրիս կյանքում, յուրաքանչյուրիս կայացման մեջ անուրանալի են ծնողի, գրքի եւ հասարակության դերը: Հուսով եմ՝ մեր ուղերձները գտան իրենց հասցեատերերին, ուստի կարող եմ ասել, որ մեր միջոցառումը, անգամ մեր դահլիճի խունացած ու ծեփաթափ պատերի պարագայում, արդարացրեց մեր սպասումները»,-ասաց Մարինե Մարտիրոսյանը:

Խոսելով դահլիճի՝ մեղմ ասած՝ անմխիթար վիճակի, անձրեւաջրերից հեղեղված առաստաղի եւ գորշ ու անհրապույր պատերի մասին, կենտրոնի տնօրեն Հենրիկ Մարտիրոսյանը նշեց, որ դահլիճը վերջին անգամ նորոգվել է 1998 թվականին, դրանից հետո կարողացել են միայն սեփական ջանքերով եւ միջոցներով պահպանել եղածը, ապա նշեց, որ գրքի շաբաթին ներկա էին Սիսիանի համայնքապետի տեղակալը եւ քաղաքաշինության բաժնի աշխատակիցը, ովքեր հանձն առան փոխել տանիքի ջարդված շիֆերները՝ կանխելով անձրեւաջրերի հոսքը:

Գեղեցիկ կատարումներով հանդես եկան ինչպես կենտրոնի, այնպես էլ համայնքային ենթակառույցների ստեղծագործական խմբերի անդամները՝ հաճելի պահեր պարգեւելով թե փոքրահասակ, թե մեծահասակ հանդիսատեսին:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *