ԱՊԱԳԱ ՃԵՄՈւՂՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿ

Սիսիան քաղաքի Երեւանյան զբոսայգում նախատեսվում է կառուցել մեր նշանավոր հայրենակիցների անվամբ Ճեմուղի, որը նախաձեռնել են երեւանաբնակ ճանաչված սիսիանցիները: Նախաձեռնության նպատակն է նոր սերնդին ճանաչելի դարձնել մեր այն նշանավոր հայրենակիցներին ու երախտավորներին, ովքեր մեծ ավանդ ունեն հայ իրականության, գրականության, մշակոււյթի եւ գիտության զարգացման ոլորտում: Արդեն տեղադրված է նշանավոր գիտնականներ Հրանտ եւ Մուշեղ Ադոնցների կիսանդրիները:

Սույն նախաձեռնությունը քննարկվել է «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության վարչության նիստում: Ճեմուղու ճարտարապետական նախագիծ կատարելու խնդրանքով դիմել ենք ճարտարապետության թեկնածու Արեգ Հասրաթյանին, ով մեր նշանավոր հայրենակից Մորուս Հասրաթյանի թոռն է: Ստանալով անհրաժեշտ տեղեկություններ տարածքի եւ տեղանքի իրական պատկերի վերաբերյալ՝ Արեգ Հասրաթյանը մի քանի նախագիծ է ներկայացրել «Սիսական» հայրենակցական միության վարչության քննարկմանը: Ներկաների հավանությանն  արժանացած տարբերակներից մեկը համահունչ է սիսական աշխարհի բնապատկերներին, ամբողջությամբ արտահայտում է սիսիանցիների հոգու ուժը եւ համապատասխանում է ականավոր սիսիանցիների գործունեության բովանդակությանը:
Նշանավոր սիսիանցիների անվամբ ճեմուղի կառուցելու գործում  ինքնագործունեությունը ու մասնավոր մոտեցումները բացառելու նպատակով, կարծում ենք, ճիշտը այն ճարտարապետական ամբողջական տեսքի մեջ ներկայացնելն է, ուստի ավելի նպատակահարմար գտանք նախագծի մի քանի տարբերակ ներկայացնել Սիսիանի բնակչության լայն շերտերի քննարկմանը՝ ակնկալելով մեր հայրենակիցների առաջարկություններն ու դիտողությունները՝ ճեմուղու՝ առաջարկված տարբերակների վերաբերյալ:

vorotan17012014-3 vorotan17012014-2

Ժորա Խուրշուդյան
«Սիսական» ՀՀԿ նախագահ
27.01.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *