ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել  թիվ 51102913 քրեական գործի՝ ըստ մեղադրանքի Սիսիանի քաղաքապետի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատու Հասմիկ Եսայանի՝ փաստաթղթեր կեղծելու եւ խարդախություններ կատարելու, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եւ Կարեն Դանիելյանի՝ պաշտոնեական անփութության հիմքով հարուցված քրեական գործի քննության առաջին դատական նիստը, որին ներկա են եղել բոլոր մեղադրյալները:

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եւ մյուս մեղադրյալների՝ դատապաշտպան ունենալու եւ նրանց՝ գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու միջնորդությամբ՝ դատական նիստը հետաձգվել է:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 23-ին:

Սեփական լրատվություն
05/09/2014

Մեկ Արձագանքման ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ համար

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *