ԱՌԱՋԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ` ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Սիսիանի ավագ դպրոցում առաջին վերջին զանգը միայն դպրոցի 195 շրջանավարտների համար չէր ղողանջում: Այն առաջինն էր նաեւ դպրոցի  կայացման ճանապարհին  որպես փարատումն այն բոլոր մտահոգությունների ու մտավախությունների, որ առկա էին ավագ դպրոցը ստեղծելու սկզբնական շրջանում:
Դպրոցական կյանքին հրաժեշտի հանդիսություն լինելուց զատ, այն նաեւ ուսումնառության երեք տարիների կատարած աշխատանքի ամփոփում-հաշվետվություն էր: Սաները համոզեցին, որ արժանի են իրենց ուսուցիչներին ու դպրոցին, դպրոցը վաստակածի իրավունքով նշեց, որ այն լավագույններից է Սյունիքի մարզում հանրապետական առարկայական օլիմպիադաներում ցուցաբերած արդյունքներով:
Դպրոցին հրաժեշտ տվող սաներից 7-ը մեդալակիր է, 65-ը` գերազանցիկ, ունեն առարկայական օլիմպիադաների մարզային` 25,  հանրապետական` 9  դիպլոմակիր եւ գովասանակիր շրջանավարտ:
Օրը կրկնակի տոնական էր նրանց համար, ովքեր վերջին զանգի հանդիսության ժամանակ ստացան հանրապետական առարկայական օլիմպիադաներում վաստակած իրենց պատվոգրերն ու գովասանագրերը, որոնք շրջանավարտներին հանձնեցvorotan25.05.2013-1 Սյունիքի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանը:
Գրետա Գեւորգյանին հանձնվեց  ՀՀ ԳԿ նախարար Արմեն Աշոտյանի կողմից սահմանված պատմություն առարկայից ստացած դիպլոմը:
Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը` թեեւ ափոսանքով են բաժանվում իրենց սիրելի սաներից, բայց վստահ են, որ նրանք կյանքում կկայանան որպես հանրությանը եւ երկրին պիտանի մարդիկ:
Շրջանավարտների ծնողների անունից հնչեցրած շնորհավորանքի ու շնորհակալության իր խոսքում ուսուցչուհի Ալվարդ Ղազարյանը ավագ դպրոցի ուղին շատ պատկերավոր համեմատեց պատմական «Տիտանիկ» նավի հետ, տարբերությամբ, սակայն, որ Սիսիանի ավագ դպրոցը իր «ուղեւորներին» անվնաս ու ապահով դուրս բերեց կյանքի ափ` հաղթահարելով ավագ դպրոցի կայացման բոլոր դժվարությունները, մտահոգություններն ու կասկածները:
vorotan25.05.2013-2Անկեղծ ու հուզաշատ էին, բնականաբար, նաեւ սաների շնորհակալության եւ երախտագիտության խոսքերը` ուղղված սիրելի ուսուցիչներին, դպրոցին, ծնողներին:
Օրը հիշարժան դարձավ նաեւ դպրոցի սաների գեղարվեստական գեղեցիկ կատարումներով, պարային հետաքրքիր համարներով, ինչին ամենայն պատասխանատվութմաբ էին նախապատրաստվել:
Սիսիանի ավագ դպրոցի առաջին վերջին զանգը, գեղեցիկ ու արեւոտ օրվա խորհրդով, գնաց խառնվելու հարյուրավոր ու հարյուրավոր այն վերջին զանգերին, որը նոր կյանքի ու նոր սկզբի անվերջ-անդադրում ղողանջն է:
Տոնը` տոնը, բայց  աշակերտները խոստավանեցին, որ առջեւում լուրջ փորձություն է` քննություններ…

Սեփական լրատվություն
25.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *