ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋ ՆՎԵՐԸ՝ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Սիսիանի զինվորական կոմիսարի տեղակալ Մարատ Ենոքյանն ու ենթասպա Արշակ Դավթյանն անցյալ տարի զինվորական պարտքը կատարելիս զոհված սիսիանցի զինծառայողներ շարքային Կարեն Գագիկի Գալստյանի եւ կրտսեր սերժանտ Արթուր Սեյրանի Օհանջանյանի հարազատներին հանձնեցին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած «Բալլադ զինվորի մասին» երգի եւ արցախյան պատերազմի նկարներ պարունակող խտասկավառակները: Երգի բառերը հեղինակել է 20150420_112948Ավետ Բարսեղյանը:

«Այսօր, երբ խտասկավառակները հանձնում էինք Արթուր Օհանջանյանի հորը՝ Սեյրանին, պարզվեց՝ նրա հիշատակի օրն է,-ասաց Մարատ Ենոքյանը,-պատահականությո՞ւն էր, զուգադիպությո՞ւն, դժվարանում եմ ասել, բայց նահատակ զինվորի հուշը չի խամրում, իսկ նրանց մասին բալլադներ էլի կգրվեն»,- հավելեց նա:

Մեր՝ ինչպե՞ս ընդունեցին նահատակ զինվորների հարազատները իրենց ընտանիքներին արված առաջին տիկնոջ նվիրաբերումը հարցին Մարատ Ենոքյանը պատասխանեց՝ ասելով, որ թեպետ կորուստն անչափելի է եւ ցավը՝ անսփոփ, բայց նրանք մարդկայնորեն շոյված եւ զգացված էին առաջին տիկնոջ ուշադրությունից եւ վերաբերմունքից:

Սեփական լրատվություն

20.04.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *