Ասում ենք՝ երանի մանուկներին բարի…

DSC05924

Հունիսի մեկն է՝  երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այն սահմանվել է Ժնեւում 1925 թ-ին: Միայն այս մեկ օրը չէ, որ երեխաները պետք է պաշտպանված լինեն. օրն ազդակ է մարդկանց, եւ, հատկապես, ծնողներին, որ երեխաներն էլ ունեն իրավունքներ եւ պաշտպանվածության կարիք: Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք, կրթության իրավունք, խղճի, մտքի, դավանանքի ազատության իրավունք, ընտանիքում ապրելու իրավունք, հանգստի եւ ժամանցի իրավունք, առողջության պահպանման եւ ամրապնդման իրավունք: Օրը երեխաներինն է, եւ պետք է այս օրը տոն դարձնենք նրանց համար, չէ որ ամբողջ տարին նրանք մեզ նվիրում են հրաշալի ակնթարթներ, պահեր…Անհնար է չծնկել նրանց ժպիտի առաջ, չհիանալ նրանց քաղցր աչուկներով: Կյանքը գեղեցիկ է մանուկներով: Չկա ավելի ցանկալի բան, քան այս արևոտ ու պայծառ օրով, թեկուզ մի քանի րոպեով, մանկանալը: Գնել պաղպաղակ ու վազվզել նրանց հետ: Այսօր՝ ամենուր մեծ շուքով նշում են երեխաների օրը: Անբացատրելի զգացողությամբ է լցվում սիրտդ՝ նայելով դրսում խաղացող, վազող, աղմկող, չարաճճիություն անող, ոսկուց էլ առավել պսպղացող երեխաների դեմքերին: Եվ ինչ է մնում անել՝ նայել երկնքին ու խնդրել հայ մանուկների համար խաղաղ երկինք, անհոգ մանկություն, պայծառ ապագա…

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

411 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *