ԱՎԱՐԱՅՐԻ ՓՂԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՈՉԽԱՐՆԵՐԸ

121321

Հին Հռոմում ասում էիմ`:”Ում աստվածներն ուզում են պատժել, նրան զրկում են բանականությունից”: Այսինքն` գիժ են դարձնում: Մարդիկ տարբեր ձեւով են գժվում: Հատկապես իշխանավորները: Իշխանավորների գժությունները որպես կանոն կործանում են նրանց երկրները: Նույն հին Հռոմում, օրինակ, կայսր Ներոնն այրեց ողջ մայրաքաղաքը կրակով զմայլվելու համար: Կայսր Կալիգուլան խորհրդարանի անդամ դարձրեց սեփական ձիուն: Մեր խորհրդարանում էլ լիքը անասուն կա, ձիուց պակաս ազնիվ: Բայց Հայաստանի էշխանության վերջին էշությունը (կամ դավաճանությունը) ստվերում է բոլոր նախորդ գռեհկությունները, անասունությունները եւ ստորությունները: Հայաստանը վերջնականապես կործանել նրանք որոշել են ոչխարներով: Երկրի ամենակարեւոր ռազմավարական հատվածում` Սյունիքում, որը Նժդեհը պաշտպանեց ու փրկեց եւ թուրքերից եւ բոլշեվիկներից, այսօր, Նժդեհի անունով երթվող իշխանավոր խաչագողերը որոշել են բերել տասնյակ հազարավոր ոչխարներ թուրքաբնակ Հյուսիսային Պարսկաստանից: Այսինքն, այն ինչ չհասցրեցին տրորել Ավարայրում հարբաց փղերը, այսօրվա ազգի դավաճանների համաձայնությամբ պետք է տրորեն եւ հում-հում ուտեն նույն հասցեից բերվող ոչխարները: Հազարավոր ոչխարների հետ գալու են հարյուրավոր չոբաններ, իրենց ընտանիքներով, բազմանալու են ու եռապատկվելու, յայլաներում քողարկելով փափախի տակ սահմանն անցնող թուրք հետախույզներին ու դիվերսանտներին… Սա ինչ է` ապուշություն թե դավաճանություն: Դատեք ինքներդ: Մի բան պարզ է` մենք սա չենք մարսելու, բայց չենք էլ կուլ տալու: Մենք սա չպետք է թույլ տանք: Եթե հազարավոր ջահել-ահելներով ապրիլի 24-ին մոմերով ու ծաղիկներով Ծիծեռնակաբերդ էինք գնում, երթվում ու անիխում, լացում ու խոսում էինք, ուրեմն այսօրվանից պատրաստվենք, պայմանավորվենք ու գնանք Սյունիք: Ոչխարի մորթու տակ հազարավոր գորշ գայլեր են գալիս մեր Հայրենիք: Գալիս են ոչ թե խոտ ուտելու` մեզ են ուտելու, մեր երեխաներին: Ազգի դավաճաններն արդեն վերցրել են իրենց 30 արծաթը մեր բերդի դուռը բաց անելու համար: Տրոյան կործանվեց երբ միայն մեկ ձի բերդի պատերից ներս բերեցին: Սրանք տասնյակ հազարավոր ոչխար են բերում: Մի թե մեր հազարամյա Հայրենիքը էս էշերը պետք է կործանեն թուրքական ոչխարներով? Ով քնած է` արթում կացեք, ով արթուն է`… Հելեք, հայեր, ոտքի, ի զեն! Մենք ենք, մեր սարերը…

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
Կինոռեժիսոր /Ֆեյսբուք/
26.04.2013

 

218 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *