ԱՐԵՎԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ԴԱՐԲԱՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Օրերս Դարբաս համայնքում տեղի ունեցավ համայնքի բժշկական կենտրոնի նոր  ջեռուցման համակարգի (արևային օդի տաքացուցիչներ և ռադիանտ տաքացուցիչներ) բացման արարողությունը, որին ներկա էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) առաքելության տնօրեն  Քերեն Հիլիարդը,  համայնքների ղեկավարներ, բուժաշխատողներ, բնակիչներ:
Արևային ջեռուցումը Դարբասի հիվանդանոցում հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելության <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի շնորհիվ: Հինգ գյուղական համայնքներ սպասարկող Դարբասի բժշկական կենտրոնի ղեկավար Անուշ Ներսիսյանը տեղեկացրեց, որ այս նախագծի քննարկումը սկսվել է դեռեւս 2012 թվականից, իսկ արևային և ռադիանտ ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները` 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներից: <<Նրանք մեզ առաջակել են տաք ջրամատակարարում, բայց մենք կարեւորել եւ առաջնային խնդիր ենք համարել ոչ թե տաք ջուրը, այլ` շենքի ջեռուցումը: ԱՄՆ ՄԶԳ-ն մոտ 3 տարի առաջ շենքի 4 սենյակ էր վերանորոգել: Վերջին տաս տարում համագործակցել ենք նաև World Vision-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի NOVA ծրագրի, UMCOR-ի, Խաղաղության Կորպուսի և դանիական  <<Առաքելություն Արևելք>> կազմակերպության հետ: Նրանք հիմնականում իրականացրել են համատեղ` բուժաշխատողների վերապատրաստման, դեղորայքի, բժշկական պարագաների ու սարքավորումների, տեղեկատվական թերթիկների տրամադրման, բնակչության տարբեր խմբերի համար նախատեսված դասընթացների ծրագրեր>>,-ասաց Ա. Ներսիսյանը:
ԱՄՆ ՄԶԳ-ի տնօրեն Քերեն Հիլիարդին բժշկական կենտոնի դարպասների մոտ դիմավորեցին աղ ու հացով, ծաղիկներով: Նա շրջեց բժշկական կենտրոնի շենքի բակում,   սենյակներում,  ծանոթացավ արևային օդատաքացուցիչների ու ռադիանտ ջեռուցման համակարգvorotan17062013_1ի աշխատանքին:
Դարբաս համայնքի ղեկավար Մ. Միրզոյանը  ողջունելով հյուրերին եւ ներկաներին` մասնավորապես ասաց.<<Ես ուզում եմ, որ դոկտոր Հիլիարդն այսուհետ կոչվի Դարբասի բնակիչ>>:
Դարբասի` առողջության առաջնային պահպանման բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ին` նշելով, որ ամերիկացի ժողովրդի հետ Դարբասի բժշկական կենտրոնի համագործակցությունը երկար տարիների կենսագրություն ունի. <<Բժշկական կենտրոնն այսուհետ հնարավորություն կունենա տարվա 6-7 ցուրտ ամիսների ընթացքում ջեռուցել ոչ թե մեկ, այլ չորս հիվանդասենյակ, ինչը կարևոր է Դարբաս համայնքի և մոտակա համայնքների շահառուների համար>>:
Քերեն Հիլիարդը հայերեն լեզվով բարևելով բոլորին` շնորհակալություն հայտնեց հրավերքի եւ ջերմ ընդունելության  համար` ասելով. <<Ամերիկայի միջազգային զարգացման գործակալությունում մենք տեղյակ ենք, որ այնպիսի հեռավոր ու մեկուսացած համայնքները, ինչպիսին Դարբասն է, շատ խնդիրների առաջ են կանգնում, և ցանկանում ենք նեցուկ լինել: Բայց մենք տեսանք, թե ինչպես է միասնական ուժերով այսպիսի թիմով համայնքը հաղթահարում խնդիրները: Այս ջեռուցման համակարգը, որի բացումը նշում ենք, արևային էներգիայով է աշխատում: Այսօր կարող ենք ասել, որ արևային էներգիան շատ կարևոր ձեռքբերում է: Իսկ Դարբասի բժշկական կենտրոնը, որը սպասարկում է մի քանի համայնքների, դրա կարիքը շատ ունի: Շնորհակալություն եմ հայտնում նաև <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի մեր գործընկերներին: Հույս ունեմ և համոզված եմ, որ նման ծրագրերը   կընդարձակվեն և կկիրառվեն այլ համայնքներում նույնպես>>:
Դարբասի միջնակարգ դպրոցի աշակերտները հանդիսության մասնակիցներին ներկայացրեցին  ազգային-ժողովրդական պարեր:
vorotan17062013_2ԱՄՆ ՄԶԳ-ի  <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի ղեկավար Դուեյն Բերդն  ի պատասխան մեր` ինչքանով են արդարացել իր սպասելքներն այս ծրագրից հարցին, ասաց. <<Դա ժամանակը ցույց կտա: Այս պահին արդյունքներց շատ գոհ եմ: Սա ցուցադրական ծրագիր էր, և մեր ներդրումը նորարարական տեխնոլոգիա է: Մտածում եմ, որ նման հեռավոր գյուղական համայնքները նմանատիպ ծրագրեր պետք է իրականացնեն: Էկոլոգիապես մաքուր ծրագիր է: Մյուս կողմից էլ` կարող են գումար խնայել և ծախսել այլ կարիքների համար: Մեր նպատակը ժողովրդի կյանքի  որակի բարելավումն էր>>:
ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Կիրակոսյանից հետաքրքրվեցինք, թե առաքելությունը  ինչ  ծրագեր է նախատեսում առաջիկայում: <<Կոնկրետ այս գյուղում  նման այլ ծրագրեր կիրականացվեն թե ոչ, չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա>>:
<<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի ինժեներ Հայկ Պետրոսյանն  ասաց, որ սրանք ոչ թե օգնության, այլ` ցուցադրական ծրագրեր են: Ֆինանսական տեսանկյունից մեծ ծրագրեր չեն. արժեքը մոտ 3,5 հազար դոլար է:<< Մեր խնդիրն է իրականացնել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք համայնքն ինքն էլ կարող է իրականացնել:
Մենք ընտրում և իրականացնում ենք այնպիսի ծրագրեր, որոնց համար արդեն ուսումնասիրություններ են արվել, և դրա համար ավելորդ ժամանակvorotan17062013_3 ու գումար չի ծախսվում:
Մենք տեղեկացանք, որ Դարբաս համայնքում բնական գազով ջեռուցում չկա, ձմռանը հիվանդները մրսում են, իսկ հիվանդանոցը բյուջե չունի` վճարելու էլեկտրաէներգիայի համար: Սա իդեալական տարբերակ էր`համայնքի համար ինչ որ բան անել>>:
Իմ այն հարցին, թե Սյունիքի մարզում մինչ այս ուրիշ ծրագրեր իրականացրե՞լ է  <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագիրը կամ այսուհետ իրականացնելու՞ է, ծրագրի` համայնքային զարգացման մասնագետ Մագդա Ավետիսյանը պատասխանեց. <<Սյունիքի մարզում սա առաջին համայնքային ծրագիրն էր: Բայց մեր ծրագիրն ունի նաև այլ բաղադրիչներ, և դրանցից մեկի ներքո ներկայումս ընթանում են  Որոտանի գետավազանային կառավարման պլանի մշակման աշխատանքները>>:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ
Դարբաս
17.06.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *