ԱՐԶՈՒՄԱՆԻ ԿԱՄՐՋԻ ՎԱԽՃԱՆԸ

Փնթի, անորակ, անփույթ, անշնորհք արված աշխատանքներ։ Քարերի կարանալցումներն արված են շատ վատ և անփույթ: Կամրջի կամարամասի թաղը չգիտես ինչի ներկված է՝ այն էլ անփույթ և փնթիավարի։ Չգիտես ինչու, ինչ որ անհասկանալի քարերով պարապետներ են շարել և այլ և այլն։
Ոչնչացվեց ևս մեկ պատմական հուշարձան. չվորակավորված մասնագետների և նվիրատուների քմահաճության պատճառով։
Ես դիմում եմ մշակույթի նախարարությանը ՀՀ Սյունիքի մարզի Դարպաս գյուղի Արզումանի կամուրջը, կառուցված 1675թ-ին հանել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից և հանձնել համայնքին որպես 21-րդ դարում կառուցված այլանդակ կամուրջ՝ ԱՄԵՆ:

Ստեփան Նալբանդյանի ֆեյսբուքյան գրառումը
30.09.2013

vorotan30092013-1 vorotan30092013-2 vorotan30092013-4

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *