ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ ԿՈՏՐԵՑ…

11895975_1484859381828935_7059524077498677126_n

Հարցազրույց Հասմիկ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ

Սիրելի Հասմիկ, այս տարվա երիտասարդական միջոցառումները բավականին շատ էին, հետաքրքիր ու բազմաբնույթ, երիտասարդները` խանդավառ, ոգեւորված, ակտիվ, ստեղծարար, դու էլ` նրանցից մեկը:

-Ինձ համար շատ հաճելի եւ շատ պատասխանատու է, որ բազմաթիվ արժանավոր երիտասարդների անունից հենց ես պիտի խոսեմ այդ մասին: Նախապես արդեն որոշված էր, որ այս տրվա երիտասարդական միջոցառումները ոչ միայն նման չպիտի լինեին նախորդ տարիների` նույնությամբ կրկնվող Շաքեի ջրվեժ-Զորաց քարեր-մատաղի արարողություն ձեւաչափին, այլեւ` պիտի շատ տարբեր ու բազմազան լինեին: Միջոցառումները չպետք է սահմանափակվեին միայն երիտասարդության միջազգային օրով` օգոստոսի 12-ով: Մենք հայտարարեցինք երիտասարդական 20-օրյակ, որպեսզի այն երիտասարդներն ու ուսանողները, ովքեր չեն կարողանա մասնակցել մեկ միջոցառման, հնարավորություն ունենան մասնակլցել հաջորդ օրերի միջոցառումներին, ու այդ մոտեցմամբ էլ մշակեցինք մեր ծրագրերը:

-Ի՞նչ միջոցառումներ էիք նախատեսել:

-Տարաբնույթ էին այս տարվա երիտասարդական միջոցառումները` ե´ւ երաժշտական, ե´ւ թատերական, ե´ւ ինտելեկտուալ, ե´ւ ուրախ, ե´ւ պարային, ե´ւ կինոդիտումներ, ասմունք, երգ, պար, կիթառի երեկոներ, դիսկոտեկ: Այս բազմազանությունը պայմանավորված էր նրանով, որ հնարավորություն ստեղծեինք յուրաքանչյուրին ընդգրկվել իր նախասիրած միջոցառման մեջ:

Միջոցառումների մեկնարկը տրվեց հուլիսի 22-ին եւ շարունակվեց մինչեւ օգոստոսի 12-ը, բայց դրանով չավարտվեց: Խորհրդանշական էր Համո Սահյանի արձանին ծաղիկներ դնելով մեկնարկելը: Կարծում եմ` մեր գաղափարն արդարացվեց եւ ամբողջությամբ ծառայեց երիտասարդության ժամանակը հետաքրքիր եւ բովանդակալից դարձնելուն: Մասնակցեց ե20258025_1381620858617846_710518280792063449_nրիտասարդության մոտ 80 % -ը:

– Ի՞նչն էր նորը այս տարվա միջոցառումների մեջ:

-Դրանց շրջանակը շատ մեծ էր` ժողովրդական համերգներից մինչեւ եիտասարդական դիսկոտեկ, Սահյանին նվիրված ասմունքի ցերեկույթից մինչեւ խելք-խելքի ինտելեկտուալ մրցույթ, թատերական ներկայացումներ, բացօթյա կինոդիտումներ, կիթառի երեկոներ հրապարակում: Ընդգրկեցինք բոլոր այն երիտասրադներին, ովքեր ունեին թեկուզ մեկ հետաքրքրություն: Եթե այդ բազմաբնույթ միջոցառումներից նրանց հետաքրքրեց թեկուզ մեկը, երկուսը, մենք գոհ էինք, եւ արել էինք այնպես, որ կարողանայինք գոհացնել բոլոր ճաշակները եւ բոլոր հետաքրքրությունները: Նորություն էր Սպիտակ երեկոն, որի մասին շատերը լսել էին, բայց հնարավորություն չէին ունեցել ներկա ու մասնակից լինել:

Միջոցառումների ժամանակ բացահայտվեցին շնորհալի, կարող, տաղանդավոր շատ երիտասարդներ: Իսկական հայտնութուն էին արցախյան քառօրյայի մասնակից շամբեցի Դավիթը, որոտանցի Արսենը, ովքեր դարձան կիթառի երեկոների հերոսները, հայտնություն էին Անին, Գեւորգը, Գրիշը: Չեղած միջոցներով Գրիշն իր հեղինակային երեկոն կազմակերպեց, բանաստեղծությունները նոտագրեցինք, երաժշտական ձեւավորում արվեց:

-Այդ միջոցառումներից քեզ հատկապես ո՞րը դուր եկավ:

-Միանշանակ` Վարդավառի տոնը: Սիսիանում այն մասսայական չի նշվել, տոն չի դարձնել, սիսիանցիներն իրենց պահել են կաշկանդված, ամաչկոտ, բայց այս տարի հաղթհարվեց այդ անջրպետը, երբ երիտասարդների, դպրոցականների, երեխաների խանդավառությանն անմասն չմնաց նաեւ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը` միանալով ջրոցիին` կնոջ եւ երեխաների հետ: Սա աննախադեպ բան էր: Ինչպես ասում են` սեփական օրինակով ցույց տվեց, որ պաշտոն վարելը միայն աթոռին նստելը չէ: Նա մի կողմ դրեց պաշտոնական դիրքը եւ հավասարը հավասարի հետ մասնակցեց Վարդավառի տոնին: Նույնը եղավ երեխաների պաշտպանության օրը, երբ բոլորիս հետ հավասար մասնակցեց շուրջապարին, քաղաքը փուչիկներով զարդարելուն, երեխաների հետ ուրախանալուն:

-Սիրելի Հասմիկ, տարիների ընթացքում Սիսիանի մասին ձեւավորվեց «Սիսիանը մեռած քաղաք է» կարծիքը: Ինչպե՞ս ես վերաբերում այս կարծիքին:

-Միգուցե`եղել է նման կարծիք եւ, ցավոք, այդպես էլ կար, բայց այս տարի մենք կոտրեցինք նաեւ այդ կարծրատիպը:

-Տարիներ շարունակ երիտասարդները դժգոհել են քաղաքում հանգստի գոտիներ, զբոսայգիներ, ժամանցի վայրեր չունենալու համար: Այդ կարծրացած կարծի՞քը եւս կենսունակ է:

-Ես գիտեմ, որ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հանդիպել է այգիների սեփականատերերի հետ, ձեռք է բերվել պայմանավորվածություն, արդյունքները չեն ուշանա:

-Ի՞նչ տվեցին այս բազմազան ու բազմաբնույթ միջոցառումները:

-Հետաքրքիր ժամանց, բովանդակալից առօրյա լինելուց զատ, իմ կարծիքով, այն ավելի կարեւոր բան տվեց` համախմբվածություն, միասնականություն, մեկը մյուսին ձեռք մեկնելու գիտակցության բարձրացում, միմյանցով ուժեղ եւ պաշտպանված լինելու զգացողության ամրապնդում: Այս բոլոր միջոցառումներին մեզ հետ ու մեր կողքին էր Սիսիանի համայնքի ղեկավարը: Հավաքական ուժը ամեն ինչ կանի: Եթե բոլորս ունենք նպատակ` որ երեխան ուրախանա,  ուսանողն իրեն բավարարված զգա, մանկավարժն իրեն լավ զգա, բժիշկն իրեն գնահատված զգա, մենք կհասնենք մեր սպասված արդյունքին: Բոլորս` քաղաքապետից մինչեւ մշակույթի տան պահակ, մեկ խնդիր ունենք` հանուն Սիսիանի, դա է գլխավորը եւ կարեւորը:

-Ըստ քեզ` կա՞ տարբերություն համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի եւ Արթուր Սարգսյան անհատի միջեւ: 

-Աշխատանքում նա համայնքի ղեկավար է, աշխատանքից դուրս` մարդ, ով, սակայն, թե´ աշխատանքում, թե´ աշխատանքից դուրս նույն անմիջական վերաբերմունքն է դրսեւորում եւ՛ երիտասարդների, եւ՛ տարեցների, եւ՛ մանկավարժների ու դպրոցականների, եւ՛ մանկապարտեզի երեխաների հանդեպ` բոլորին ասելով` դուք իմ ընկերներն եք…

-Գրեթե մեկ տարի առաջ Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Սարգսյանը երիտասարդության համակրանքով, նրանց համախմբումով, նրանց վստահությամբ, նրանց սատարումով եկավ իշխանության: Ի՞նչ է փոխվել մեկ տարի հետո:

-Համայնքապետի պաշտոնում շուրջ մեկ տարի աշխատելու ժամանակահատվածում գործող քաղաքապետը ոչ միայն պահպանել է երիտասարդության վստահությունը, ոչ միայն եղել է նրանց հետ, նրանց կողքին ու նրանցից մեկը, այլեւ` ավելի է խորացել վստահությունը, ավելի է մեծացել համակրանքը, եւ շատ շատերը, որ նախկինում նրան չէին ճանաչում ու չէին շփվում, հիմա նրան սատարող ստվար բանակի մեջ են: Երբ ասում էր` եկել է մեր ժամանակը, նկատի ուներ եւ ունի հենց դա` երիտասարդների ժամանակը, նոր խոսքի եւ նոր գործերի ժամանակը: Այս մեկ տարվա մեջ, վստահաբար կարող եմ ասել, որ նա հավատարիմ է մնացել իր սկզբունքներին, իր կարգախոսին: Առաջիկայում կայանալիք` համայնքի ղեկավարի ընտրություններում երիտասարդությունը կրկին նրա կողքին է, եւ, միանշանակ, երիտասարդության թեկնածուն Արթուր Սարգսյանն է:

Հոդվածը տրամադրել է Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Սարգսյանի նախընտրական շտաբը:

 

2,118 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *