Արտաշես Հովսեփյանին ճանապարհեցին ծափահարությունների ներքո…

938e962c127481bc5247b93d6a61a4bd

Այսօր նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանի վերջին հրաժեշտը։ Մոնումենտալ քանդակի վարպետ, Ալեքսանդր Թամանյանի արձանի հեղինակ Արտաշես Հովսեփյանը հեղինակ է 50-ից ավելի բոլորաքանդակների, հարթաքանդակների, բարձրաքանդակների, ստեղծել է մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ: Նա հեղինակել է Արմեն Տիգրանյանի արձանը Երեւանում, Օրբելի եղբայրների եռաքանդակը Ծաղկաձորում, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարթաքանդակներն ու Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Նիկողայոս Ադոնցի հուշարձանը Սիսիանում եւ Ջիվանու հուշակոթողը Ջավախքում։ Թեեւ արվեստագետների մի խումբ պահանջում էր վարպետին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում՝ իր հեղինակած Թամանյանի կողքին, բայց վարչապետի որոշմամբ ստեղծված Արտաշես Հովսեփյանի հուղարկավորության կազմակերպման կառավf83d0ff8c86b50ed278a8cf9f8295398արական հանձնաժողովը որոշեց նրա աճյունը ամփոփել Երևանի քաղաքային պանթեոնում։   Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր պատճառը Արտաշես Հովսեփյանին Կոմիտասի պանթեունում չհուղարկավորելու համար, ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվել եւ ինչո՞ւ անտեսվեց մտավորականների պահանջը։ Նախարարը, սակայն, խուսափեց հարցերին ուղիղ պատասխան տալուց, նշելով միայն. «Ես կարծում եմ, որ բարձրացված նման հարցերը միտված չեն, որպեսզի նսեմացնեն մեր այն արվեստագետների վաստակը, որոնք հուղարկավորված են քաղաքային պանթեոնում։ Մենք ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք վարպետի ժառանգությունը բավարար հանրահռչակելուն։ Մենք ծրագրում ենք առաջիկայում բացել երկու եղբայրների թանգարանը Սիսիանում, որն արդեն պատրաստ է, բառացիորեն երեկ ես հանձնարականներ եմ տվել, որպեսզի բաց լինի մեկ ամսվա ընթացքում եւ թանգարանը պատրաստ լինի իր դռները բացել այցելուների առջեւ եւ իհարկե մոտ ապագայում կհրատարակենք վարպետի ստեղծագործությունների գունազարդ կատալոգը՝ արժեւորելով այն քարե հսկա ժառանգությունը, որ նա մեզ թողել է»։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

1,709 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *