Արցախի Վանք գյուղում բացվեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան

19987356_1557482687648543_1658871656_n

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Բայց չկարողացավ դիմակայել հայկական ուժերի վճռական գործողություններին և, վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից, զինադադար խնդրեց, որը կնքվեց 1994 թվականի Մայիսի 12-ին։ Արցախյան պատերազմում հայերը ունեցան 5 հազար զոհ (ինչպես նաև՝ հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում)։ Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մի մասը։

1994 թվականին կնքած հրադադարից անցել է շուրջ 23 տարի, որի պահպանման ռեժիմը բազմիցս խախտել է Ադրբեջանը, սակայն ամենալայնամասշտաբ խախտումն արձանագրվեց 2016 թվականի ապրիլի, որի ժամանակ հայկական կողմն ունեցավ շուրջ 140 զոհ և բազմաթիվ վիրավորներ։

Հուլիսի 8-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում էինք, որտեղ ականատեսը եղանք զոհված վանքեցի ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը։ Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝մասնակցելու այս պատմական իրողությանն, որը հետագայում պատմելու են գալիք սերունդներին՝ սերմանելով հայրենասիրական ու պահանջատիրական ոգի նրանց մեջ։ Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյ19883714_1557482790981866_1542537463_nանը, ներկա էին նաև  Պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Վարդան Բալայանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, «Աթա Վանք Լես» կազմակերպության տնօրեն Սերգեյ Դարբինյանը և այլք։

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Վանք գյուղի՝ Գուրգեն Հայրապետյանի անվան դպրոցի տնօրեն Վարյա Ավանեսյանը, ով մեծ եռանդով ու հայրենասիրությամբ վարեց հանդիսությունը։ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում  նշեց, որ Վանքի բնակիչներն ակտիվորեն մարտնչել են Արցախի տարբեր ճակատներում՝ իրենց դրսևորելով որպես խիզախ մարտիկներ՝ հավելելով, որ այս կոթողը կդառնա ուխտավայր թե գյուղում ապրողների, թե այստեղ այցելողների համար: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Աթա Վանք Լես» կազմակերպությանը և ռուսաստանաբնակ գործարար Սասուն Հակոբյանին՝ հայրենանվեր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Ելույթ ունեցան նաև Վանք համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանը, Արցախի ազատամարտիկների միության Վանք գյուղի պատասխանատու Նվեր Ասրյանը, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհված ազատամարտիկների ծնողներ, ռուսաստանաբնակ գործարար Սասուն Հակոբյանը, 2 զոհված ազատամարտիկների մայր Ամալյա Բադալյանն, ինչպես նաև իրենց հայրենասիրական ու գեղեցիկ կատարումները բոլորին նվիրեցին գյուղի դպրոցի աշակերտները։ Հուշակոթողի օրհնության արարարողակարգն անցկացրեց Արցախի թեմի փոխառաջնորդ ,Գանձասար վանական համալիրի վանահայր Հայր Սահակ Շաքարյանը։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության Բանակի գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի հրամանագրերով  2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության համար Վանք գյուղի մի խումբ  ազատամարտիկներ և հայորդիներ պարգևատրվեցին «Մարտական ծառայություն» մեդալով, թանկարժեք նվերներով, դրամական պարգևներով: Նշենք, որ գյուղն ունեցել է 140 զոհ հայրենական մեծ պատերազմում, 46-ը՝ արցախյան գոյամարտում։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 

188 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *