ԱՓՍՈՍԱՆՔՆ ԷՐ, ԽՈՐԻ՛Ն ԱՓՍՈՍԱՆՔԸ

Առաջին զգացողությունը, որ Սիսիանն ու սիսիանցիներն ունեցան երիտասարդ, կենսախինդ, բարեհաճ ու բարյացկամ մարդու` Սերգեյ Հովսեփյանի մահվան լուրն առնելիս, ափսոսանքն էր, խորի՛ն ափսոսանքը: Եվ եթե նրա ընտանիքը կորցրեց իր սյունը, հարազատները` սիրելիին, բարեկամները` հարազատին, ապա կյանքը կորցրեց երիտասարդ, պայծառ ու կենսախինդ, ջերմ ու տաք մի սիրտ` կյանքին սիրահարված:
Սիսիանը մի քիչ աղքատացավ` բարությունից, սիրուց, կյանքը մի քիչ աղքատացավ` կենսասիրությունից, շրջապատը մի քիչ աղքատացավ` բարեխոսությունից ու բարեհաճությունից, եւ այսքանով որքա˜ն-որքա՛ն հարստացավ, ավաղ, միայն հողը` իր մեջ առնելով Սերգեյին:
Փառավորվիր հող, նրան ունենալով: Մխիթարվիր կյանք` նրա հոգու պայծառ հույսերով ու չապրած երազներով, լուսավորվիր ու լուսավորիր…

Ընկերներ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *