ԲԱԶՄԱԹԻՎ ՓՈՔՐ ՈՒ ԹՈՒՅԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԽՆԴԻՐ

Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախաձեռնությամբ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում, Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող 200 համայնքների ղեկավարներ եւ ավագանու անդամներ մասնակցել են Գյումրիում (սեպտեմբերի 9) եւ Սիսիանում (սեպտեմբերի 11) անցկացված «Տեղական ժողովրդավարության խթանումը Հայաստանում» թեմայով սեմինարին, որի ընթացքում ներկայացվել է Ստրասբուրգում Կոնգրեսի կողմից 2014 թ-ի մարտին ընդունված թիվ 315 հանձնարարականը:

Սույն հանձնարարականը ողջունում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների իրականացաման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը՝ մասնավորապես 2005 թ-ի սահմանադրական փոփոխությունները եւ 2008 թ-ի ընդունված նոր օրենքը Երեւանում տեղական ինքնակառավարման մասDSC00287ին:

Այն առաջարկում է նաեւ Հայաստանի իշխանություններին վերանայել օրենադրությունը սուբսիդիարության սկզբունքը կիրառելու նպատակով, մեծացնել տեղական իշխանությունների սեփական եկամուտները եւ թույլ տալ նրանց կառավարել հանրային հարաբերությունների զգալի մասը՝ Հայաստանում տեղական քաղաքական կառավարման զարգացման եւ ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման նպատակով: 

Կոնգրեսը ներկայացնող Նայջլ Մերմագենը (Միացյալ Թագավորություն) նշեց, որ Հայաստանի տեղական իշխանություններ ունեն սահմանափակ դեր, գործնականում նրանք ոչ միշտ ունեն լիարժեք ու բացառիկ լիազորություններ, ծառայում են ավելի շատ որպես կառավարության ներկայացուցիչներ, քան տեղական հանրային կառավարման ինքնավար դերակատարներ: «Ավելին՝ բազմաթիվ փոքր ու թույլ համայնքների առկայությունը շարունակում է մնալ կառուցվածքային խնդիր Հայաստանի համար»,- շեշտեց նա:

Կոնգրեսը Հայաստանի իշխանություններին առաջարկում է հիմնել խորհրդակցելու պաշտոնական մեխանիզմ ապաDSC00288հովելու համար, որ տեղական իշխանությունների եւ ՏԻՄ ասոցիացաների հետ պատշաճ խորհրդակցություններ անցկացվեն իրենց անմիջապես վերաբերող հարցերի վերաբերյալ եւ կոչ է անում մեծացնել տեղական իշխանությունների սեփական եկամուտները, վերանայել ֆինանսական համահարթեցման համակարգը՝ ավելի լավ կանոնակարգելու ֆինանսական աղբյուրների անհավասար բախշման հետեւանքները եւ իրենց կողմից որպես աջակցություն տրամադրվող ֆինանսական բեռը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին բարելավել տարածքային կառավարումը՝ քաջալերելով միջհամայնքային համագործակցությունը, հզորացնելով համայնքի ավագանիների կարողությունները եւ սահմանափակելով վարչական վերահսկողությունը»,- նշեց նա:

Իրենց ելույթներում սեմինարի մասնակիցները վեր հանեցին այն խնդիրներն ու դժվարությունները, որոնք խոչընդոտում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը եւ արգելակում համայնքների զարգացմանը:

Աշատանքային խմբերում քննարկված հարցերն ու առաջարկությունները, սեմինարի ընթացքում բարձրացված խնդիրները կխմբավորվեն ամփոփիչ փաստաթղթում եւ կներկայացվեն Հայաստանի կառավարությանը:

Սեփական լրատվություն
16/09/2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *