Բանտում մահացել է HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը

«Նուբարաշեն» ՔՀԿ-ում մահացել է HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը:

Նա ՀՔԾ կողմից կալանավորվել էր 2018թ.-ի դեկտոմբերի 3-ին:

Չվստահելով իր հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին, և համարելով, որ ի սկզբանե տարվում է ուղղորդված քննություն, Մ. Եղիազարյանը դեկտեմբերի 5-ից հրաժարվել է մասնակցություն ունենալ այդ գործընթացին և հացադուլ էր հայտարարել, ներկայացնելով կոնկրետ պահանջներ: Դրանցից և ոչ մեկը այդպես էլ չկատարվեց:

Մ. Եղիազարյանի առողջական վիճակի վատթարացման մասին փաստաբանական խումբը հաճախ էր բարձրաձայնում, բայց…

Եղիազարյանը հացադուլը դադարեցրեց 44-րդ օրը և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկի բուժկետ:

Հիշեցնենք, որ Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը, մերժել էր HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի պաշտպանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Մհեր Եղիազարյանը ընդամենը 50 տարեկան էր:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *