ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ ԻՄ ԵՎ ԻՄ ՄԻՋԵՎ…

Սուրբ Սարգսի տոնի խորհրդին հավատարիմ՝ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանի եւ Իշխան սարկավագի հանդիսապետությամբ կատարվեց ժամերգության կարգ: Ներկաներին հղած իր օրհնության խոսքում Տեր-Պարգեւը շնորհավորեց բոլորին, նշելով, որ աստվածուրացության տարիներից հետո մեր եկեղեցու հայրերի տնօրինությամբ Սուրբ Սարգսի տոնը հայտարարավել է սիրահարների ու երիտասարդների պահապան եւ բարեխոս սրբի տոն, որի բարեխոսությանը կարող ենք դիմել ողջ կյանքի ընթացքում, որովհետեւ իր մահվան առջեւ էլ սուրբը տիրոջից հայցում էր, որ բոլոր նրանք, ովքեր կդիմեն իրեն բարեխոսության համար, որը եղավ Քրիստոսի եւ հավատքի թափած արյան գնով, արժանանան այդ օրհնությանը եւ իր բարեխոսությանը: «Այդ պատճառով Սուրբ Սարգիսը մեր ժողովրդի ամենասիրելի սրբերից էր, որի բարեխոսությանը կարող ենք դիմել միշտ, հատկապես՝ երիտասարդները, ովքեր ունեն կյանքի առաջնորդության եւ կյանքը ճիշտ դասավորելու խորհրդի կարիք: Թող նրանք աղոթքով դիմեն սուրբ Սարգսին իրենց բարեխոսությամբ, եւ նա, իբրեւ արագահաս սուրբ, կհասնի օգնության»,-ասաց Տեր-Պարգեւը:

Կատարվեց սահմանված օրհնության կարգ, որի ժամանակ հնչած ամբողջ խոսքը սիրո մասին էր, հավատարմության մասին, ընկերության մասին է, եւ այն ամենի մասին, ինչը հատկապես կարեւոր է երիտասարդ տարիքում գտնվող մարդու համար: «Այդ ամենը մենք մաղթեցինք, հայցեցինք տիրոջը երիտասարդների համար, որպեսզի նրանք լինեն սիրառատ, լինեն հաջողակ, լինեն աստծո օրհնության ներքո եւ իրենց երիտասարդ կյանքը ապրեն քրիստոնեավայել ընթացքի մեջ»,-նշեց տեր Պարգեւը:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *