ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ՍԻՍԻԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Սիսիան քաղաքի մի քանի առավել անբարեկարգ փողոցներում իրականացան մասնակի փոսալցման աշխատանքներ:

Մյասնիկյան, Արամ Մանուկյան, Թումանյան, Սիսական, Շահումյան փողոցներում կատարվեց մոտ 1100 մետր քառակուսի փոսալցում` քիչ թե շատ տանելի դարձնելով երթեւեկությունը: Մի քանի օր տեւած աշխատանքներն արդեն ավարտվել են: Կատարվել է մոտ 7 միլիոն դրամի ասֆալտապատում եւ փոսալցում:

Ինչպես հավաստիացնում են նախաձեռնության հեղինակները, աշխատանքները կլինեն շարունակական:

Սեփ. լրատվություն

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *