ԲԱՐԵՎ, ԶԻՆՎՈՐ…

Գիտեմ, որ փորձանքն ամեն վայրկյան կարող է այցի գալ, բայց գիտեմ նաեւ, որ հայ ազգիս զինվորները անվախ են, քաջ եւ անկոտրուն: Գիտեմ, որ ձեր շնորհիվ է, որ հիմա ամեն ինչ լավ է, գիտեմ, որ այդպես էլ կմնա:

Իմ հայ Զինվոր, ես էլ Զինվորի ընկերուհի եմ, ես էլ, ամեն վայրկյան սրտումս վախ ամբարած, սպասում եմ, բայց հավատում եւ վստահում եմ: Գիտեմ, որ իմ Զինվորը ուժեղ է ինձնով, ես էլ ուժեղ եմ մեր Զինվորներով` ձեզնով, ձեր բազկով ու անկոտրուն կամքով:

Գիտեմ, որ ձեր մեջ քաջ Մոնթեի, քաջ Նժդեհի ու քաջ Վարդանի ոգին է: Ձեր երակներում հայի արյունն է, հայի աննահանջ ու հպարտ ոգին:

Մենք վրեժ ունենք…Մենք պայքարելու ու ապրելու պատճառ ունենք…Մենք հպարտանալու իրավունք ունենք…Մենք ձեզ նման անվախ Զինվորներ ունենք…Ես հավատում եմ քեզ, Զինվոր…

Հ.Գ. Այս նամակը մեզ տվեց ապրիլի 3-ին երկրի սահմանները պաշտպանելու մեկնած եւ հերթափոխը հանձնած Սիսիանի կամավարներից մեկը եւ ասաց, որ այն եղել է սիսիանցիների` իրենց ուղարկած այն ծանրոցի մեջ, որը բաժին էր ընկել իրեն: Նամակը մեզ տալիս ազատամարտիկը նշեց, որ այս խոսքերը բարձրացնում էին իրենց տրամադրությունը առաջնագծում, եւ իրենք վստահ էին, որ ունեն ամուր եւ պատվար թիկունք…

Հրապարակում ենք այսօրինակ բազում-բազմաթիվ նամակներից մեկը միայն…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *