ԲԱՐԵՐԱՐԸ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ

Դպրության, գիտելիքի, նոր ուսումնական տարին սկսելու օրը տոնական էր Ախլաթյանի միջնակարգ դպրոցում: Դպրոցում եռուզեռ էր: Ծնողներն ու ուսուցիչները մեծ բավականությամբ վայելեցին խանդավառ աշակերտների երգն ու ասմունքը:

Աշակերտներին իր շնորհավորանքի խոսքերով ոգեւորեց դպրոցի տնօրեն տիկին Գեւորգյանը:

Մեծ անակնկալ էր գործարար Հուսիկ Ստեփանյանի այցելությունը: Նա դպրոցին եւ առաջին դասարանցիներին նվերներ հանձնեց եւ շնորհավորեց Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ: Աշակերտները լցվեցին պատասխանատվությամբ եւ ուսուցիչների ու ծողների հույսերն արդարացնելու պատրաստակամությամբ:

Շուշան ԲԱԴԱԼՅԱՆ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *