Բարի՛ երթ ձեզ, 4-րդ դպրոցի փոքրի՛կ ասպետներ…

3

Անպարտ է այն ժողովուրդը, որն իր դպրոցի հիմքում դնում է ազգային ուխտը, ստեղծում է ազգային ուխտի և հոգու դպրոց, որտեղ ազգի նյութական և բարոյական ինքնապաշտպանության գործը կդասավանդվի և կհռչակվի որպես նոր կրոն:

Հենց նույն ուխտով է առաջնորդվում Սիսիանի հ. 4 հիմնական դպրոցը, որի 5-րդ «ա» դասարանի աշակերտները (Արման Թարվերդյան, Տարոն Մանուչարյան, Մանե Անդրեասյան, Մարիամ Աղաջանյան, Մարիամ Դավթյան) մասնակցեցին «Հայ ասպետ» հայտնի հեռուստախաղին՝ ապացուցելով, որ արժանի են ազգի զավակ կոչվելու:

Նրանք վերադարձան հաղթանակով՝ ապահովելով խաղի եզրափակիչ փուլի մասնակցությունը:

Բարի՛ երթ ձեզ, փոքրի՛կ ասպետներ…

Անահիտ Հովսեփյան

 

703 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *