ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Սիսիանի բժշկական կենտրոնի 153 աշխատակիցների,Սիսիանի 503 բնակչի ու մի քանի հասարակական կազմակերպության անունից բաց նամակ է հղվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` բողոքելով Սիսիանի բժշկական կենտրոնը լուծարելու եւ Զանգեզուրի կայազորի Աղիտուի զինվորական հոսպիտալին միավորելու ՀՀ կառավարության`  2018 թ. ապրիլի 12-ի N 464-Ա որոշման դեմ: Հիվանդանոցի աշխատակիցներն այդ որոշման դեմ առաջին անհամաձայնությունն արտահայտել են ապրիլի 23-ին` միանալով «Քայլ արա, մերժիր Սերժին» համաժողովրդական շարժման` Սիսիանում կազմակերպված առաջին խաղաղ ակցիային, սակայն նրանց ընդվզումն ավելի ուժգնացավ, երբ անենաուժեղ` մայիսի 2-ի համաժողավրդական պայքարի ժամանակ պարզ դարձավ, որ հիվանդանոցը ոչ թե միավորվել է զինվորական հոսպիտալին, այլեւ` լուծարվել:

«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որը տարեկան սպասարկում է մոտ 60 հազար այցելուի, տարածաշրջանի 36 գյուղական եւ Սիսիան քաղաքի ավելի քան 26 հազար բնակչին սպասարկող միակ բժշկական կենտրոնն է, որի լուծարմամբ բնակչությունը զրկվում է սահմանադրորեն` իրեն տրված առողջ լինելու եւ որակյալ բժշկական սպասարկում ստանալու իրավունքից:

Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբեր ամսից խոսվում էր Սիսիանի բժշկական կենտրոնը Զանգեզուրի կայազորի Աղիտուի հոսպիտալի հետ միավորելու մասին: Թե՛ Սիսիանի բժշկական կենտրոնի անձնակազմը, թե՛ Սիսիանի համայնքի ավագանին, նաեւ` Սյունիքի մարզպետ31908949_1318875998256999_3714225509274484736_nարանը բազմաթիվ օբյեկտիվ փաստերով հիմնավորել էին քաղաքացիական եւ բժշկական սպասարկում իրականացնող բուժհաստատությունների օպտիմալացման անհեռանկարայնությունը: Սակայն, անտեսելով այդ հիմնավորումները, ՀՀ կառավարության` ապրիլի 12-ին ընդունած որոշումն անակնկալի է բերել հիվանդանոցի ողջ անձնակազմին եւ սիսիանցիներին, երբ «օպտիմալացումը» հանգուցալուծվել է լուծարումով:

ՀՀ նախագահին հասցեագրված նամակում նամակագիրները նշում են, որ Սիսիանի հիվանդանոցի լուծարումով խախտվել է քաղաքացու` բուժսպասարկում ստանալու սահմանադրկան իրավունքը, եւ առավել անմատչելի ու անհնարին են դարձել այդ իրավունքից օգտվելու պայմանները, քանի որ Սիսիան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Աղիտու գյուղի` Զանգեզուրի կայազորային հոսպիտալը աշխարհագրական, տնտեսական  տեսակետից մատչելի չէ Սիսիանի բնակչության համար, Աղիտուի կայազորային հոսպիտալը չունի համապատասխան մասնագիտացում եւ վերապատրաստում անցած բժշկական անձնակազմ` Սիսիանի բժշկական կենտրոնի գործառույթներն իրականացնելու համար, չկա հարակից գյուղական բնակավայրերը եւ Սիսիան քաղաքը Աղիտու գյուղին կապող հասարակական տրանսպորտ, կառավարության որոշմամբ հստակեցված չէ Սիսիանի բժշկական կենտրոնի բուժաշխատողների հետագա գործունեությունը, նրանց վրա չի տարածվում հոսպիտալի բժիշկների համար նախատեսված արտոնությունները:

Վկայակոչելով Փակ բաժնետիրական ընկերության մասին օրենքը, նամակագիրները նշել են, որ այդ լուծարման գործընթացում խախտվել է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի` փակ բաժնետիրական ընկերության մասին օրենքը` շրջանցելով պետության եւ աշխատակիցների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը:

Որպես համոզիչ փաստարկ` վկայակոչել են հարաբերական խաղաղության վիճակում գտնվող մեր երկրում ե´ւ քաղաքացիկան ե´ւ 31740031_1317127955098470_3903828378154696704_nռազմական բուժհաստատությունների գործունեության կարեւորությունը, ինչը մեկ անգամ եւս համոզեց ապրիլյան քառօրյայի ժամանակ:

ՀՀ նախագահին ուղղված նամակում նշված է, որ կառավարության որոշման մեջ  մատնանշվում են մատուցվող ծառայություններ, որոնք ե´ւ Սիսիանի բժշկական կենտրոնում, ե´ւ  Զանգեզուրի  կայազորային հոսպիտալում կրկնվում են, սակայն դրանք կազմում են ընդհանուր ծառայությունների 10 %, մինչդեռ առողջության առաջնային պահպանման ծառայությունը, շտապ օգնությունը, ծննդօգնությունը, երեխաների հիվանդանոցային սպասարկումը, մասնագիտացված բժշկական ծառայությունը իրականացվում է միայն Սիսիանի բժշկական կենտրոնում: Նշված ծառայությունների գծով Զանգեզուրի կայազորային հոսպիտալը չունի համապատասխան ռեսուրսներ եւ բժշկական կադրեր:

Հավելում են նաեւ, որ նախկին իշխող կառավարության քաղաքականության հետևանքով, ի տարբերություն Սյունիքի մարզի մյուս բժշկական կենտրոնների, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ -ը վերջին 20 տարիներին անտեսվել է, համաշխարհային բանկի ծրագրով  չի վերազինվել եւ չի վերանորոգվել: Մինչդեռ` 2017 թ.-ի որակի ցուցանիշների ամփոփումով  «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն մարզում առաջատարն է:

Ելնելով այս իրավիճակից եւ հարգելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Սիսիանի տարածաշրջանի բնակչության` առողջ լինելու սահմանադրական իրավունքը, նամակագիրները խնդրել են վերանայել կառավարության` 2018 թ. ապրիլի 12  N 464 –Ա ` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ -ն լուծարելու մասին որոշումը, որն ընդունվել է բնակչության շահերի ոտնահարումով եւ քաղաքացու կամքը անտեսելով, պահանջում են հարգել Սիսիանի բժշկական կենտրոնի 153 աշխատակցի, Սիսիանի բնակչության եւ Սիսիանի համայնքի ավագանու դիրքորոշումը եւ կասեցնել «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն Զանգեզուրի կայազորային հոսպիտալին միավորվելու մասին որոշումը:

Եռօրյա ժամկետում դրական պատասխան չստանալու դեպքում կոչ կանեն բնակչությանը` տեր կանգնել իրենց իրավունքին:

 «Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *