ԲԱ ՈՐ ԻՐԵՆՑ ՎՐԱ ՉԻ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՎՐԱ Է՞…

Գրեթե երկու ամիս է անցել Սիսիանին պատուհասած բնական աղետից: Սակայն քաղաքի որոշ փողոցներում ջրհեղեղի հետքերը դեռեւս հիշեցնում են աննախադեպ տարերքի մասշտաբների մասին: Իսկ Կամոյի փողոցում մինչ օրս առկա հողակույտերն եւ ավազակույտերը դարձել են բնակիչների մտահոգության առարկան, որովհետեւ մի քանի օրից սկսվում է նոր ուսումնական տարին: Բանն այն է, որ հողակույտերն ու ավազակույտերը շարված են հենց թիվ 1 դպրոցի ողջ հարեւանությամբ:
Բնակիչներից մեկի խնդրանքով եղանք տեղում: Նրանք, իսկապես, չէին չափազանցրել:
Կամոյի թիվ 46 տան բնակիչ Աննա Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ հողակույտերն ու ավազակույտերը կիտված են մնացեvorotan23082013-3լ հատկապես իրենց տան բակում, եւ իր երեխաները խաղալու տեղ չունեն: Թե ինչու են փողոցի մյուս հատվածներից հեղեղի բերած հողն ու ավազը մաքրել-տեղափոխել, իսկ դպրոցի մերձակա տարածքը թողել, ինքը չկարոցավավ բացատրել, ասաց միայն, որ բազմիցս հետաքրքրվել է, թե ինչու կոմունալի աշխատողները երկու ամսվա ընթացքում չեն կարողանում վերացնել հեղեղի հետեւանքները, իսկ նրանցից լսել է ավելի քան զարմանալի պատասխան, թե` դա իրենց սպասարկման մեջ չի մտնում, դրանց տեղափոխումը իրենց վրա չի, եւ բնակիչներն իրենք պետք է իրենց ուժերով տեղափոխեն մայթեvorotan23082013-1րին մնացած հողակույտերն ու ավազակույտերը: «Ասել են` մեր վրա չի,- ասաց Կամոյի 38 տան բանկիչ Մաքսիմ Դավթյանը,- բա որ իրենց վրա չի, Ամերիկայի վրա՞ է, բա ինչի՞ ենք աղբահանության գումար տալիս»,-հավելեց նա:
Թիվ 36 տան բնակիչ Ալվարդ Պողոսյանն էլ նշեց, որ իրենք չեն էլ սպասել կոմունալին, եւ իրենց բակում հավաքված ջրաբերուկները, ջրատար առուները լցրած հողն ու ավազը իրենք են հանել ու տեղափոխել իրենց բակում կայանած զիլով: Սակայն հիմա անհանգստանում են, որ ուսումնական տարին հեռու չէ, եւ մտահոգ են, որ երեխաները կարող է սեպտեմբերի մեկին հողակույտերն ու ավազակույտերը շրջանցելով մտնեն դպրոց:
Խնդրի մասին խոսեցինք նաեւ թիվ 1 դպրոցի տնօրեն Գոհար Սարգսյանի հետ, ով տեղեկացրեց, որ ինքը նույնպես ահազանգել է Սիսիանի կոմունալ տնտեսությանը, որտեղից հավաստիացրել են, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կտեղափոխեն մնացած հողակույտերն ու ավազvorotan23082013-2ակույտերը, եւ սեպտեմբերի 1-ին հաստատ դպրոց բերող փողոցը կլինի պատշաճ տեսքի:
Թե ինչու է ջրհեղեղից անգամ երկու ամիս անց նրա հետեւանքները դեռեւս առկա դպրոցի շրջայակքում եւ որոշ բնակիչների բակերում մարդկանց մտահոգող հարցին ի պատասախան կոմունալ տնտեսության տնօրեն Պողոս Ղազարյանն ասաց, որ այնքան շատ էր ջրհեղեղի բերած հողն ու ավազը, որ մաքրում-մաքրում են, դեռեւս չի սպառվում, իսկ փողոցում առկա ավազակույտերը ընդամենը մի քանի օր առաջ են հանել ջրատար առուներից եւ հերթով տեղափոխում են: Հույս հայտնեց, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որեւէ հողակույտ-ավազակույտ այլեւս չի մնա փողոցում, եւ ուսումնական տարվա սկզբին դպրոցի շրջակայքը կլինի ջրհեղեղի հետեւանքներից իսպառ մաքրված:

«ՈՐՈՏԱՆ»
23.08.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *