ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ-60

ՀՈԲԵԼՅԱՆ


Գագիկ Շավարշի Ոսկանյանը ծնվել է 1950 թ.-ի մայիսի 30-ին Սիսիան քաղաքում:
1967-72 թ.թ.-ին սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում` ստանալով ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն:
1972-73 թ.թ.-ին խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել «Հայէլեկտրալույս» միավորման Սիսիանի մասնաճյուղում որպես ինժեներ-կոնստրուկտոր:
1974 թ.-ից փոխվել է Գագիկ Ոսկանյանի աշխատանքային կենսագրության ուղին. օժտված լինելով կազմակերպչական, ղեկավարման եւ կառավարման ձիրքով, նրան են վստահվել պետական եւ կուսակցական պատասխանատու պաշտոններ: 1974-78 թ.թ.-ին եղել է ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1978-85-ին` Երեւանի պահածոների գործարանի հերթափոխի պետ, գլխավոր տեխնոլոգ, կուսակցական կոմիտեի քարտուղար:
1985-90 թ.թ.-ին վարել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի գյուղատնտեսության բաժնի հրահանգչի, 1990-95-ին` «Հայպահածո» արտադրական միավորման գլխավոր ինժեների, միավորման տնօրենի առաջին տեղակալի պաշտանները, 1997-99-ին եղել է Հայաստանի հետ առեւտրի զարգացման ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ:
1999 թ.-ի մայիսին, թիվ 71 ընտրատարածքից, մեծամասնական ընտրակարգով, ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր, եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար:
2002-2007 թ.թ.-ին հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահն էր, ներկայումս նույն պալատի հանձնաժողովի անդամ է:
Սերտ է Գագիկ Ոսկանյանի կապը հայրենի եզերքի եւ ծննդավայրի հետ. նա անմասն չէ այստեղ տեղի ունեցող հանրային ու հասարակական կյանքի փոփոխություններից, հովանավոր ու մեկենաս է մշակութային, կրթական, գիտական շատ նախաձեռնությունների ու ծրագրերի:
Պետական գործչի իր հնարավորություններն ու կարողությունները ներդրել եւ ներդնում է ոչ միայն երկրի կայացման ճանապարհին, այլեւ` հայրենի եզերքի առաջադիմությանը, հավատով, որ դրված յուրաքանչյուր ամուր հիմնաքարի կարիքը երկիրը եւ ժողովուրդն այսօր ունեն:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *