ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԽՌՈՎՔ

Մի վախեցիր, կյանքն է պայքար, խոտոր`
ճամփան, բայց չէ անանց,
Մի ընկրկիր, հզոր հոգի ունես քո մեջ դու
պարփակած:
Մի հեռացիր ինքդ քեզնից, համահունչ չէ
երկնայինին,
Մի կուրացիր, բնական չէ, լույսն է կյանքի
ուժ-բանալին:
Դու պայքարիր, տերը վկա, հոգիդ ունի
ուժը դրա,
Դու մաքառիր, սերը վկա, մաքառումն է
սիրո ճամփան,
Դու հավատա, վեհը վկա,
Հավատամքն է պատվար հոգու եւ հենարան
սիրահոժար:

***
Թե քեզ թվում է` մարել է հոգուդ անշեջ
կրակը,
Դու մի սխալվիր,
Թե դեռ ապրում ես խռովված հոգուդ փակ
աչիկներով,
Բավ է, սթափվիր:
Դեն նետիր խեղդող շղարշը նրա,
Լցվիր բերկրանքով,
Չէ ՞ որ փյունիկն է հառնում մոխիրից,
ապրում հավատով:

Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *