ԳԵՂԵՑԿԱՑՈՂ ՄԵՐ ՍԻՍԻԱՆ. ԱՆՎԱՆԱԳԻՐ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԼՈՒՍԱՑՈՒՅՑԵՐ

21557721_1927002960958836_998427095052722942_n

Սիսիանի համայնքի ղեկավար ընտրվելու առաջին իսկ օրերից, առանց ժամանակ կորցնելու, անգամ,  առանց պաշտոնամուտին սպասելու եւ համայնքի բյուջեին ծանոթանալու, Արթուր Սարգսյանն իր առաջին ձեռնարկներով ու նախաձեռնություններով հասկացրեց, որ եկել է աշխատելու, եկել է նոր բարեփոխումներ անելու, եկել է իր եռանդն ու կարողությունները Սիսիանին եւ սիսիանցիներին ծառայեցնելու: Եկել է ազդարարելու «Նոր ժամանակների» սկիզբը: Առանց այն էլ` շատ ենք ուշացել…

Առաջին գործերն արդեն խոստումնալից էին, առաջին քայլերն արդեն հուսադրող էին, առաջին փոփոխություններն արդեն նկատելի էին, ու Սիսիանում էլ նորի շունչն էր, նոր երեւույթներ էին, ինչն աննկատ չմնաց ու գնահատվեց համայնքի բնակիչների կողմից:

Առաջին գործը, որ արժանապատDSC04958վությամբ լցրեց սիսիանցիների հոգին, Սիսիանի մուտքը խորհրդանշող մեր նշանավոր հայրենակից քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հանրահայտ Արծվի քանդակի մոտ քաղաքի մուտքն ազդարարող վահանակի տեղադրումն էր` հպարտության զգացումով համակելով բոլոր սիսիանցիներին: Այնուհետեւ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրվեց  անվանագիր 19 նստարան, աղբամաններ, լուսացույցեր: Ի պատասխան նոր պաշտոնում սա կարելի՞ է համարել խորհրդանշական նախամուտ հարցմանը` Արթուր Սարգսյանն ասել է, որ որեւէ տեղից, որեւէ ձեւով պետք է սկսեր աշխատանքները: Ապա կարեւորելով Սիսիանի մուտքի մոտ քաղաքի անունը հուշող նոր վահանակի տեղադր15095483_296934834039726_2357670668057349103_n-169x300ումը, ասել է՝ «Ցանկացած մարդ Սիսիան մտնելիս հենց մուտքի մոտ պիտի զգա, որ քաղաք է մտնում»: 

Ինչպես հավաստել է Արթուր Սարգսյանը` կատարված 10 եւ նախատեսված 30 միլիոն դրամի ներդրումները որեւէ կապ չեն ունեցել համայնքային բյուջեի հետ: «Այս ներդրումները կատարվել է իմ եւ իմ ընկերների կողմից, որի մեջ չի մտնում աշխատուժը: Աշխատանքները կատարել են սիսիանցի 50 երիտասարդ, նրանց խանդավառությունն ու Սիսիանն ավելի լավը դարձնելու մղումը համակել է թե ինձ, թե բոլորին, ու հավատացած եմ, որ հենց դրա շնորհիվ էլ Սիսիանն այսուհետ պետք է համեմատենք ոչ թե Գորիսի, ոչ թե՝ Կապանի հետ, այլ՝ Երեւանի»,-ասել է համայնքապետը:15230616_1113278675437831_1740048158612106069_n

Քաղաքում տեղադրված գեղեցիկ նստարանների, լուսարձակների մասին իրենց տպավորությունն են հայտնել նստարաններին նստած երիտասարդներն ու տարեցները, ասելով, որ դրանք ոչ միայն աչք շոյող են ու գեղեցիկ, այլեւ ներքին բավարավածության զգացում են արթնացնում, որ, մյուս քաղաքների նման, Սիսիանն էլ ունեցավ իր անվանակիր ու անվանագիր նստարանները:

Հոդվածը տրամադրել է Սիսիանի համայնքի ղեկավարի  թեկնածու Արթուր Սարգսյանի նախընտրական շտաբը:

 

763 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *