ԳԵՂԵՑԿԱՑՈՂ ՄԵՐ ՍԻՍԻԱՆ. ԾԱՂԻԿՆԵ՜Ր, ԾԱՂԻԿՆԵՐ…

20597060_1136216899856244_773926965919919078_n

Միջին եւ ավագ սերնդի սիսիանցիները երանությամբ են հիշում իրենց քաղաքի վարդանոցներն ու ծաղկանոցները, ու ամեն անգամ նաեւ ցավ ու ափսոսանք հայտնում, որ երբեմնի ծաղկաշատ ու վարդաշատ քաղաքում այլեւս ոչ մի ծաղիկ ու ծաղկանոց չէր մնացել: Սակայն այս տարվա գարնանը քաղաքի` Գարեգին Նժդեհի անունը կրող կենտրոնական փողոցում, ապա` հրապարակում եւ երկու գլխավոր «կոլցեվոյներում» հայտնվեցին առաջին ծաղիկները, հայտնվեցին առաջին ծաղիկ մշակողներն ու խնամողները: Ու գեղեցիկ էր երեւույթը, աչք շոյող, սիրտ շոյող, միտք շոյող: Ու այս ամառ Սիսիանն իր հյուրերին ընդունեց ծաղկաժպիտ, գունագեղ, բուրավետ ու ակնահաճ…20429761_1133041066840494_8023275152811088017_n

Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հսկողությամբ եւ ղեկավարությամբ քաղաքում իրականացվեցին բարեկարգման լայնածավալ աշխատանքներ եւս, կանաչապատվեցին կենտրոնական փողոցների եւ մայթերի բաժանարար հատվածի անհրապույր, փշաատ ու մոլախոտածածկ տարածքները: Այդ աշխատանքներն  իրականացրել է «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը: ՀՈԱԿ-ի տնօրեն Գարեգին Բաղդասարյանի փոխանցմամբ` տարիների ընթացքում կուտակված աղբից մաքրվել են ոչ միայն քաղաքի կենտրոնական, այլեւ` ծայրամասային հատվածները, լուսավորվել են փողոցները եւ բակերը: Կատարվող աշխատանքները եւ քաղաքի` օր օրի փոփոխվող տեսքը ոգեւորում եւ հիացնում է համայնքի բնակիչներին:20620837_1136218046522796_3415676070655477336_n

«Արտաքին հարդարման աշխատանքներն ամենօրյա են ու շարունակական»,-վստահեցրել է Գարեգին Բաղդասարյանը:

Լուծվել է նաեւ քաղաքի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը. քաղաքային աղբանոցը, որը, բանուկ ճանապարհին մոտ գտնվելով, տարիներ շարունակ աղտոտում էր շրջակա միջավայրը, հեռացվել է ճամփեզրից:

Սրանք այն դեպքերն են, որ էական չէ` հարու՞ստ է համայնքի բյուջեն, թե` աղքատ, սու՞ղ են միջոցները, թե` բավարար, կարեւորը նպատակադրվելն ու գործելն է: Իսկ արդյունքը` չի ուշանում…

Հոդվածը տրամադրել է Սիսիանի համայնքի ղեկավարի  թեկնածու Արթուր Սարգսյանի նախընտրական շտաբը:

 

 

965 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *