ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ

Հուլիսի 11-ը տոն էր բազմաթիվ սիսիանցիների համար: «Միսս եւ Միստր Աշխարհ» միջազգային կազմկոմիտեի կողմից կազմակերպված «Միսս եւ Միստր Սիսիան 2008» գեղեցկության, նրբագեղության եւ ներդաշնակության մրցույթ-փառատոնը անցկացվեց բարձր մակարդակով, շնորհիվ կազմակերպիչ Ալինա Հարությունյանի: Առաջին անգամ 2005 թվին է այն կազմակերպվել Սիսիանում, իսկ ինքը` փառատոնը, տասնամյակների պատմություն ունի: Ա. Հարությունյանը իր խոսքում նշեց, որ 33 մասնակիցներից շատերն այն կարծիքին էին, որ այս մրցույթը բերեց ինքնաճանաչման, ինքնադրսեւորման, գեղագիտական ճաշակի ձեւավորման… 72
Մրցանակների բոլորն արժանացան, փոքրիկ Արմանը, որ դեռ 3 տարեկան էլ չկա, կարողացավ բեմում ճիշտ կատարել պարուսույց Արմինե Սարգսյանի սովորեցրած պարային շարժումները, եւ արժանանալ ժյուրիի կողմից շնորհված «Միստր Հրաշամանուկ» տիտղոսին, Մարիամիկը, իր նրբիկ քայլերով եւ մանկական անմեղ ժպիտով կարծես շողում էր եւ «Միսս Շողակն» մրցանակը ստացավ, Միլենան «Կապտաչյա թիթեռնիկին» էր կերպարանավորել, իր թափանցիկության հասնող նրբությամբ արժանացավ «Վիցե Միսս Սիսիան 2008» մրցանակին, իսկ ահա Կարեն Առաքեյանը, միակարծիք, առանց երկմտանքի վաստակեց ժյուրիի ողջ համակրանքը, անգամ` կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանի հավաստմամբ,- «եթե Կարենը մասնակցի «73Միսս եւ Միստր Հայաստան 2008» մրցույթին, ապա անպայման հաղթանակով կվերադառնա»:
Ժյուրիի նախագահ, ակադեմիկոս, քանդակագործների միության նախագահ, հայտնի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը հիացած էր մեր բնությամբ, մեր բնության նման չքնաղ մեր երեխաներով:
Հուլիսի 14-ին Սունդուկյանի անվան պետական թատրոնի դահլիճում կայացավ «Միսս եւ Միստր Հայաստան 2008» մրցույթ – փառատոնի եզրափակիչ փուլը: Սիսիանից փառատոնին մասնակցում էին Անահիտ Վահանյանը` 3-5 տարեկան տարիքային փուլում, Նարե Բադամյանը, Վահե Բաբայանը եւ Մոնիկա Պետրոսյանը (5-7), Մերի Հակոբյանը, Մերի Թովմասյանը (7-12) եւ Լիլիթ Պետրոսյանը (12-17) տարեկանների տարիքային փուլում:
Սյունիքի մարզից միայն Սիսիան քաղաքն էր ներկայացել, եւ սա մեծ համարձակություն ու հպարտություն էր բոլորիս համար: Սիսիանցի երեխաները կար74ողացան այդ մեծ փառատոնում, ուր ամեն ինչ օտար էր ու անծանոթ, հանդես գալ ու մեծ հաջողությունների հասնել:
Խիստ ու անաչառ էին  ժյուրիի գնահատականները` 3 «Վիցե Միսս Հայաստան 2008» Սիսիանին, որոնց արժանացան Անահիտ Վահանյանը, Մերի Հակոբյանը, Լիլիթ Պետրոսյանը: Նրանք Սիսիան վերադարձան թագերով, տիտղոսներով, մեդալներով ու վկայականներով: Աննախադեպ էր այս հաղթանակը, որը եկավ ապացուցելու, որ Սիսիանում էլ կան նուրբ, գեղեցիկ ու չքնաղ երեխաներ: Նարեն, Վահեն, Մոնիկան ու Մերին սեպտեմբերին կազմակերպվող «Գալա» համերգին կստանան հատուկ մրցանակներ:
Անահիտ Վահանյան. 3-5 տարեկանների տարիքային խմբում արժանացել է «Միսս Հայուհի», «Միսս Ժպիտ» մրցանակներին եւ «Միսս Սիսիան 2008», «Վիցե Միսս Հայաստան 2008» գլխավոր մրցանակներին: Երազում է դառնալ երգչուհի, բժշկուհի: Փառատոնից ստացել է երջանիկ պահեր ու չքնաղ թագեր, որոնք կրում է ամեն օր:
Անհամբեր սպասում է մանկապարտեզ գնալուն` իր մրցանակներն իր ընկերներին ցույց տալու եւ իր նկարը «Մեր առօրյան» վահանակին փակցնելու: Մարմնավորել է «Տիտանիկի գեղեցկուհուն» եւ ցանկանում է նավով շրջել ողջ աշխարհը:
Մերի Հակոբյան. 7-12 տարեկան տարիքային խմբում արժանացել է «Միսս Հրաշք», «Միսս Շողակն», «Միսս Հանդիսատեսի համակրանք»75 մրցանակներին եւ «Միսս Սիսիան 2008», «Վիցե Միսս Հայաստան 2008» գլխավոր մրցանակներին: Մասնակցել է մրցույթին` պարգեւելով բոլորին հաճելի պահեր: Մարմնավորել է «Զմրուխտե թագուհուն»` ցանկանալով աշխարհը տեսնել զմրուխտե կանաչի ու մաքրության մեջ: Երազում է դառնալ բժշկուհի: Զարմանալի դիպվածով` նրա առաջին ուսուցչուհին «հրաշք» է անվանել նրան, եւ նրա տիտղոսներից մեկը «Միսս Հրաշքն» է:
Նարե Բադամյան. 5-7 տարեկան տարիքային խմբում արժանացել է «Միսս Ժպիտ», «Միսս Բարություն» մրցանակներին, «Վիցե Միսս Սիսիան», «Գեղեցկության Տիրուհի» հատ76ուկ մրցանակներին: Երազում է դառնալ պարուհի եւ բժշկուհի: Արժանացել է գեղեցիկ թագի, եւս մեկ թագ կստանա «Գալա» համերգին: Հեքիաթի հերոսներից մարմնավորել է «Ձյունե թագուհուն» եւ ցանկանում է ձյան նման մաքուր ու անբիծ տեսնել աշխարհը:
Վահե Բաբայան. 5-7 տարեկան տարիքային  փուլում արժանացել է «Միստր Հմայք», «Միստր Սիսիան 2008», «Գեղեցկության Տիրակալ», «Միստր Հրաշամանուկ» տիտղոսներին: Երազում է դառնալ ավտոտեսուչ: Մարմնավորել է «Փոքրիկ իշխանին» եւ ցանկանում է բարություն սփռել ողջ աշխարհում:
Մոնիկա Պետրոսյան. 5-7 տարեկան տարիքային փուլում արժանացել է «Միսս Տիեզերք», «Միսս Հմայք» մրցանակներին, «Միսս Սիսիան 2008», «Գեղեցկության Տիրուհի» հատուկ մրցանակներին: Երազում է դառնալ բժշկուհի: «Վարդագույն արքայադստերը» մարմնավորելով` նա կյանքը տեսնում է վարդագույնի բոլոր երանգներով:
Մերի Թովմասյան. 7-12 տարեկան տարիքային խմբում արժանացել է «Միսս Հմայք», «Միսս Բարություն» մրցանակներին,«Վիցե Միսս Սիսիան 2008» գլխավոր մրցանակին: Մարմնավորել է Սպիտակաձյունիկին եւ ձգտում է նրա նման միշտ մնալ բարի, նուրբ ու գեղեցիկ:
Լիլիթ Պետրոսյան. 12-17 տարեկանների տարիքային խմբում արժանացել է «Միսս Տիեզերք». «Միսս Նրբագեղություն» մրցանակներին եւ «Միսս Սիսիան 2008», «Վիցե Միսս Հայաստան 2008» գլխավոր մրցանակներին: Ճիշտ է համարում հայտնի ասույթը. գեղեցիկը կփրկի աշխարհը: Մարմնավորելով «Վարդերի թագուհուն»` ցանկանում է վարդերի նման գեղեցիկ տեսնել նաեւ մարդկանց հոգիները: Երազում է դառնալ ուսուցչուհի:
Թե այս «հերոսներից» յուրաքանչյուրը կյանքում ինչ կդառնա, աստծուն է հայտնի, բայց որ այս հաղթանակները մեծ հետք կթողնեն նրանց ողջ կյանքի վրա, հաստատ է:

Խոնարհ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *