ԳԻՐՔԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի սաները լավ էին հիշում, որ փետրվարի 19-ը ոչ միայն հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, այլեւ՝ 2008 թվականից նշվում է որպես գիրք նվիրելու օրը: Եվ քանի որ այս տարի փետրվարի 19-ը կիրակի էր, փետրվարի 20-ին առաջին դասաժամից սկսած դպրոցում թեւածում էին Թումանյանի բանաստեղծությունները, նրա խոսքերով գրված մեղեդիներ, դասարաններում եւ ուսուցչանոցում անսովոր աշխուժություն էր. իրար գիրք էին նվիրում աշակերտներն ու ուսուցիչները: Գեղեցիկ ավանդույթը պահպանվեց նաեւ այսօր: Նրանք գիրք նվիրեցին նաեւ դպրոցի գրադարանին: Նույնիսկ առաջին դասարանցիները (դասղեկ՝ Նազելի Հովհաննիսյան) հեքիաթներ, հանելուկներ, 20 կտոր բազմաբովանդակ գիրք նվիրեցին գրադարանին: Ակտիվ էին հատկապես գրադարանի մշտական ընթերցողները: Նրանք լավ գիտեն, թե որ գիրքն է շատ պահանջվում, շատ ընթերցվում: 5-րդ ա դասարանցիները (դասղեկ՝ Է. Սարգսյան) նվիրեցին առականի, հոմանիշների բառարան, Եզովպոսի առակները, Թումանյանի հեքիաթներն ու Իսահակյանի բանաստեղծությունները: 7-րդ բ դասարանցի Արտավազդ Սաֆրազյանը նվիրեց Րաֆֆու եւ Բակունցի պատմվածքներն ու վիպակները: 6-րդ բ դասրանցի Գառնիկ Հունանյանը կրտսեր ընկերներին նվիրեց իր գունազարդ մանկական գրքերը, որոնք խնամքով պահում էր տանը: Գրադարանի ֆոնդը հարստացավ 85 կտոր գրքով: Դա խոսում է այն մասին, որ գիրքը մրցակից չունի:

Նարեկ ՎԱՆՅԱՆ

Աշակերտական խորհրդի նախագահ

Մեկ Արձագանքման ԳԻՐՔԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ համար

  1. Լարիսա says:

    իմ հրաշք դպրոց…հպարտանում եմ ձեզանով…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *