ԳԻՐՔԸ

Բարև ձեզ , ես գիրքն եմ: Իմ ազգանունը կթողնեմ, որ դուք գուշակեք: Ծնվել եմ, ճիշտն ասած, ես էլ չգիտեմ` թե որտեղ  եւ որ թվականին, բայց կարևոր չէ, կարևորը, որ ես կամ և կարող եմ ուրախացնել ձեզ բոլորիդ: Չգիտեմ ինչու, բայց այսօր շատ տխուր եմ  ու միայնակ: Ինձ այսօր ուշադրություն չեն դարձնում, գուցե փոշոտ եմ կամ գուցե երեխաները չեն սիրում ինձ նման  տխուր պատմություններով գրքի:
Ինքս ինձ մտածում էի և հանկարծ լսեցի ինչ-որ աղմուկ, տեղիցս վեր կացա, ուզում էի քայլել, բայց վայր ընկա:
Մեջքս ցավեց, չէ որ շատ ծեր եմ: Ինձ մոտեցավ մի սևաչյա, թուխ մազերով երեխա, օգնեց բարձրանալ, ինձ խնամքով դրեց սեղանին, վրայիցս փոշին մաքրեց և սկսեց  քնքշորեն թերթել էջերս:
-Ի՜նչ հետաքրքիր է այս գրքի պատմությունը, ես այն ինձ հետ կվերցնեմ  և ճամփորդության ժամանակ կկարդամ:
Ես այդ քնքշանքից ինձ լավ զգացի և խորը քուն մտա:Երբ արթնացա`տեսա գեղեցիկ մարդկանց, ովքեր այս ու այն կողմ էին վազվզում: Ես շատ ուրախ էի և ինձ այլևս միայնակ ու ծեր չէի համարում: Չէ՞ որ յուրաքանչյուրն էլ ուզում է լինել սիրված:
Այսքանը կարող եմ պատմել իմ մասին:
Ցտեսություն և մինչ նոր հանդիպում:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՄՀ կուլտ. ֆակ-ի ռադիոլրագր.
բաժնի ուսանողուհի

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *