ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ՈՒՐԻՇ ԿԵՐՊ Է ՂՈՂԱՆՋՈՒՄ…

Այսօր վերջին դաս էր նաեւ Լծենի հիմնական դպրոցում: Չորս աշակերտներից մեկի` Շուշան Ամիրյանի համար այն վերջինն էր իր դպրոցում: Դպրոցի գեղեցիկ շենքի բակը մարդաշատ չէր, աղմուկ-աղաղակ, ուրախ բացականչություններ չկային, չկար խանդավառ եռուզեռը: Մի տեսակ տխրություն կար, որ ոչ մի բառով չես ասի, մի տեսակ` ցավ կար, որ ոչ մի կերպ չես փարատի: Ու վերջին դասի վերջին զանգը հաստատ այնպես զվարթ ու խնդուն չէր հնչում այս դպրոցում, ինչպես որ հնչում է մեծ ու աշակերտաշատ դպրոցներում… Սակայն զրնգոցը նույնն է, հույզը` նույնը, բարեմաղթանքի ու շնորհավորանքի խոսքերը` նույնը, երազանքները, սպասումները, ականկալիքները` նույնը:

Դպրոցի տնօրեն Կարապետ Ամիրյանը շնորհավորեց վերջին դասի կապակցությամբ, ուսման մեջ ձեռք բերած հաջողությունների համար գովասանագիր հանձնեց Շուշանին, ով ուսումը կշարունակի Սիսիանի ավագ դպրոցում, բարին մաղթեց մյուս աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին… Ապա նշեց, որ երկար տարիներ առաջին դասարանցի չունենալու պարագայում, նոր ուսումնական տարում կունենան մեկ առաջին դասարանցի, ու դպրոցը կշարունակի սերունդ կրթելու, գյուղն ապրեցնելու, վաղվա օրվա հույսը վառ պահելու իր առաքելությունը:

Ես, որ սրտի անասելի ցավով եմ գրել իմ ծննդավայր Լծենի փակվող դռների, տների փլվող պատերի, խոտակալող արահետների, ոտնահետք չտեսած կածանների, տարիներով բոցի կարոտ թոնիրների ճաքած շուրթերի մասին, որ անասելի սիրով եմ գրել իմ ծննդավայր Լծենի չքնաղ բնաշխարհի ու աշխատասեր, հողը եւ երկիրը սիրող մարդկանց մասին, թաքուն, թաքուն հույս փայփայեցի, որ թավշյա հեղափոխության բերած սերն ու ջերմությունը կամաց-կամաց կհասնեն նաեւ հեռավոր, մոռացված, լքված, իրենց հոգսերի մեջ միայնակ մնացած լեռնային գյուղեր, որ գյուղս կամաց-կամաց կհավաքի իր ցորյանի հատիկները, որ սփռված են ամենուր, ու Լծենի դպրոցի վերջին դասի վերջին զանգերն էլ կղողանջեն զվարթ, ավետաբեր ու հուսշատ… Թաքուն, թաքուն երազեցի, որ մի գեղեցիկ օր էլ Լծենի դպրոցի վերջին զանգերին պաշտոնյաներ այցելեն, որ գյուղը, երկրի, հողի եւ ազգի հենարան գյուղը, իրեն դուրս չզգա աշխարհի պտույտից եւ թավշյա սիրուց…

Երազանքս պահ եմ տվել դպրոցի բակի ծիրանենուն… Անասելի համբերությամբ ու սիրով սպասում եմ բողբոջելուն…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

15 մեկնաբանություն ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ՈՒՐԻՇ ԿԵՐՊ Է ՂՈՂԱՆՋՈՒՄ… հոդվածին

  1. Վերջին զանգ Լծեն գյուղում:
    4 շրջանավարտ և 1 առաջին դասարանցի՝ նոր ուսումնական տարում:
    Սա է պատկերը «անփոխարինելիի» վարած քաղաքականության: Թումանյանը կասեր՝ «և չեղավ գոնե մեկը, որ անձնասպան լիներ»:

  2. Ֆենիքս says:

    Մարդու լացը գալիս է: Ձեր ցավը տանեմ, էրեխեքՏխուր է, բայց լավ է լինելու, մի կասկածեք: Գյուղը գյուղ կդառնա, նրանք որ մեկնել են՛ կվերադառնան:Այս գյուղն ու գյուղի դպրոցը մի կտոր հայրենիք պահող են:Սիրում եմ բոլորիդ:

  3. Սա մեր արտագաղթած գյուղերի վերջին շունչն է։ ՀՀԿ սա քո երկու տասնամյակների ստորագրությունն է։ Եթե թասիբ ունենայիք, կդիմեիք ինքնասպանության, հաստատ ձեզ “կներեին” թե՛ վերևում թե՛ ներքևում։

  4. Ով մեկ անգամ լինում է այդ հրաշք գյուղում այլևս լծենցի է։Ասել է թե խոսել է Արարչի հետ ,լսել է Տիրամոր աղոթքը,տեսել իրական բնության ներդաշնակ պարը։Ու …ախր ուրիշ ոչ մի տեղ աստղերը այդքսն մոտ ու խոսուն չեն։Դու պետք է ծաղկես,Լծեն։

  5. ՏԽՐՈՒԹՅՈՒՆ ԻՋԱՎ ԻՄ ՀՈԳՈՒՄՙ ԱՅՍԻՆՔՆ ԳՅՈՒՂԸ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ Է?

  6. Արեվհատ ջան, էս ինչ սիրուն եք գրել: Հայրենի գյուղը սիրելու ու նրան լքվածությունից պաշտպանելու համար շնորհակալություն չեն ասում, իհարկե: Բայց ապահովության զգացում ունեցա, որ իրենց գյուղը մենակ սրտի խորքում սիրելուց բացի էնտեղ գնացող ու գյուղի, նրա վերջին շրջանավարտի մասին էսքան սրտացավ գրող կա: Շնորհակալ եմ:

  7. Nune Saakyan says:

    Այս մղջավանձը ունենալու է իր ավարտը։

  8. Հոնգուր, հոնգուր լացելու վերջին զանգ…

  9. Ruzanna Harutyunyan says:

    Սարսափելի է, հողը առանց մարդու , առանց բնակիչների ոչ մի արժեք չունի: Ազգադավները դատարկեցին երկիրը, հայերը գնացել ուրիշ երկրներն են շենացնում, բայց վստահ եմ պատրաստ են վերադառնալ , եթե աշխատանք ու ապրելու միջոց լինի:

  10. Արևհատ ջան, ՐԱՖՖՈւ«Արարատյան դաշտի առավոտը» հիշեցրիք. «….Չէր երևում միայն մարդը»։

  11. Етакркир е Шармазанови ахчикн ккарда аис сртачмлик тектн у мтков канцни те ум ват ашхатанки этеванкове вор аис ереханери верчин занг хист тарбервуме иренц верчин зангиц ев ворн андарнали этк ктохни аис ереханери кянкум ми па дрек дзез аит ереханери техн апа верцрек тухт у грич у димек дзер цнох-хекаварнерин ……

  12. Աշոտյանի, շարմազանովի ու մնացած հհկի վիժվածքների էրեխեքին պետքա բերեն էս դպրոց տեսնենք քանի րոպե կմնան էս ինչ օրի են հասցրել էս երկիրը.

  13. Լուսիկ says:

    Շատ ֊շատ հուզվեցի…; ինչ ցավալի է ու սարսափել; որ խաղաղ պայմաններում կարող են անհետանալ մեր գողտրիկ գյուղերը, այն էլ’ մեր իսկ ձեռքով…։ Բայց հույս է ծագել ու մեծ; և համոզված ենք; որ ձեր գյուղի պանդուխտները կվերադառնան ու իրենց ներդրումներով ու իրենց զավակներով կշենացնեն այն.

  14. Սիրտս ճմլվեց։ Ափսոսում եմ շատ։ Հուսանք կլցվի նորեն գյուղն այս հպարտ ։ Աշխատանքի բերումով Բի Էս Սի կազմակերպության մեր թիմով մի քանի անգամ եղել ենք այս գյուղում։ Անչափ գեղեցիկ, բարձրադիր սարի գագաթին ծվարած գյուղ է, բարի և հյուրասեր մարդկանցով ի դեմս դպրոցի տնօրենի։ Nune Varosyan լավ հիշողություններ ունենք, այնպես չէ՞։

  15. Լիանա Խառատյան says:

    Շնորհակալություն,Արևհատ ջան, գեղեցիկ ու անչափ հուզիչ նկարագրության համար։ Այս դպրոցը եզակի չէ, նույնը կտեսնեք Սյունիքի սահմանային տարածքների դպրոցներում։ Երկրի բոլոր մարզերում աշխատում են ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի դիտորդները, որոնք բազմաթիվ այսպիսի դպրոցների հետ աշխատում դպրոցական սնունդ ծրագրի շրջանակում։

    Տեսնես պատկերը երբևէ կփոխվի՞ ու ե՞րբ։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *