ԳՅՈՒՂՈՒՄ ԷԼ ՊԻՏԻ ՄԱՐԴԱՎԱՅԵԼ ԱՊՐԵԼ…

Մի քանի անգամ զանգահարել էի Սպանդարյանի համայնքի ղեկավար Սպարտակ Սիմոնյանին՝ գյուղի հիմանխնդիրների, համայնքի մասին հոդված պատրաստելու համար, բայց համայնքի ղեկավարը ամեն անգամ նույն բանն էր ասել՝ մինչեւ գուղի գազաֆիկացման հարցը չլուծվի…
Մայրուղուց՝ ձախ, հինգ հարույր մետրի վրա՝ Սպանդարյանն է: Առաջինը, որ հայացքդ «որսում է», գյուղի մեջքն օղակած գազատար խողովակների ցանցն է, ու առաջին ձյան սառը տպավորությունը միանգամից փոխվում է:
Զրուցում ենք Սպանդարյանի համայնքապետարանի առաջատար մասնագետ, ֆինանսական պատասախնատու Վարուժան Վարդանյանի հետ:

-2008 թ-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ երկրի նախագահին ներկայացրինք Սպանդարյանը ցազիֆիկացնելու խDSC00473նդիրը, քանի որ վերին գոտու գյուղերի մեջ միակը մեր համայնքն էր, որ, մայր գազատարին այդքան մոտ լինելով, գազիֆիկացված չէր: 2010 թվից սկսվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի նախապատրաստումը: Ծրագիրն արժեցել է 90 մլն դրամ, իրականացվել է պետական միջոցներով, համայնքային 10 տոկոս ներդրումը կատարել է Սյունիքի մարզպետարանը: Թեեւ ներտնային աշխատանքերը դեռեւս ավարտված չեն, բայց շուտով գազը կմտնի նաեւ գյուղացիների տուն:
Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ տվեց գյուղի գազիֆիկացումը, Վարուժան Վարդանյանը նշեց, որ այսօր գազը ոչ թե շքեղություն է, այլ՝ կենցաղային անհրաժեշտություն, ինչը բարերար ազդեցություն է թողնում գյուղաբնակի հոգեբանության վրա: Մատնացույց անելով գյուղի տարբեր հատվածներում դեռեւս փառավորապես բազմած աթարի դեզերը, հարցրեցինք, թե գյուղացիները կշարունակե՞ն ավանդական եղանակով տունը տաքացնել, թե՞ գազ կվառեն, համայնքապետարանի աշխատակիցն ասաց, որ ոչ բոլորը կարող են տունը գազով տաքացնել, եւ դեռ շատերը կշարունակեն ավանդական եղանակից օգտվել, բայց երբ մայր գազատարը անցնում է գյուղի քթի տակով, ու գյուղը գազիֆիկացված չէ, դա բացասաբար է ազդում գյուղաբնակի հոգեբանության վրա, տեղիք տալով մտածել, որ ինքն անտեսված է պետության, տեղական իշխանության կողմից:
Իսկ երբ մտանք գյուղապետարանի շենք, տպավորությունն ավելի քան անհավանական լավ էր, քանի որ այն վերանորգված է, կահավորված, գեղեցիկ, ինչը այնքան էլ հաճախ չես հանդիպի այսօրվա գյուղական բնակավայրերում:
Վարուժան Վարդանյանը, ով նաեւ համայնքային ակտիվ խմբի կոորդինատորն է եւ ծրագրերի համակաDSC00480րգողը, ասաց, որ Սպանդարյանում շատ ու շատ խնդիրներ են լուծվել, հիմնականում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Նա նշեց, որ թեեւ 2009 թվականից է աշխատում համայնքապետարանում, բայց դեռեւս 2003 թվից Վորլդ Վիժն կազմակերպության հետ իրականացրել են համայնքային արոտների ջրարբիացման ծրագիր, 2005-ին՝  յուեսաիդիի հետ՝ երիտասարդների կրթական ծրագիր, որի շրջանակներում ուսումնական այցով 2007-ին մեկնել է Ռուսաստան՝ փորձի փոխանակման…հետո, ասում է, շատ պարտավորված զգացի, որ իմ կարողություններն ու իմացությունը ծառայեցնեմ համայնքին, որ գյուղ մտնողը չմտածի, թե այնտեղ ապրողը պիտի վատ պայմաններում ապրի, իսկ գյուղի երիտասարդն էլ մտածի գյուղից դուրս գալու մասին:

-Եթե գյուղ է, հո չի՞ նշանակում, որ ամեն ինչ պիտի բարձիթողի լինի, պետք է այսօրվա երիտասարդության պահանջներն էլ բարելավվի, որ արտագաղթի դեմն առնենք, արտահոսքը մեծ չի, բայց գնում են դրսում աշխատում-գալիս են, կուզենայի, որ մարդիկ իրենց ուժը, իրենց էներգիան ներդնեին հայրենի գյուղում, հայրենի հողում, ոչ թո՝ դրսերում, կամ՝ օտար երկրներում,-ասում է Վարուժանը:

ԳՅՈՒՂԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ես կուզենայի, որ աշխատատեղեր բացվեն,-զրույցի ժամանակ ասաց Վարուժանը: Հողն արդեն աշխատատեղ է մեր հակադարձմանն էլ պատասխանեց, որ հողից այն եկամուտը չեն ստանում, ինչ պահանջում են այսօրվա ծախսերը, որովհետեւ ծախսերն ավելի շատ են, իսկ գյուղացու արտադրանքն էլ այն արժեքը չունի, որ կարողանա նորմալ ապրել: Բայց, միեւնույն է, գյուղի շատ գլոբալ խնդիրներ մնում են չլուծված: Եվ առաջինը նշում է հենց մայրուղուց գյուղ եկող անբարեկարգ ճանապարհը, չնայած վատթար են նաեւ միջհամայնքային ճանապարհները, բացակայում է գիշերային լուսավորությունը, չկա կոյուղու ներքին ցանց…
Վարուժան Վարդանյանն ասում է, որ համեմատած Ձորերի գուղերի հետ, մայրուղուն մոտ լինելը շատ բան է տալիս: Շուկային ավելի մոտ է, գարնան սեզոնին սունկ, ավելուկ, աշնանը՝ բանջարեղեն իրացնելը ավելի նպաստավոր է, ելեւմուտը մեծ է:
-Մեր ժամանակներում, ընդհանրապես, գուղական համայնքում որեւէ լուրջ, կարեւոր, գլոբալ խնդիր լուծելը հերոսության նման մի բան է,-ակնարկում եմ, որին ի պատասխան Վարուժանն ասում է՝
-Ես չէի ասի՝ հերոսություն է, դա պիտի մտածելակերպ դառնա: Եթե քեզ վստահված է համայնքի ղեկավարումը, եթե դու կամովին հանձն ես առել ոք պաշտոնը, քո աշխատանքը, պիտի համայնքի խնդիրները լուծես, բա էլ ի՞նչ համար են քեզ ընտրել, կամ՝ նշանակել: Երբ նախաձեռնել էինք համայնքային կենտրոնի վերանորգման հարցը, սկզբում այն անհնարին ու անիրականանալի էր թվում, եւ շատերը չէին հավատում, բայց մեծ ջանքերի գնով կարողացանք դա անել՝ համագործակցելով Քաունթերփարթ միջազգային կազմակերպության հետ: Այդ կազմակերպության հետ համագործակացելը մեր համայնքի համար իսկական վերածննունդ էր, դա բառերով չես ասի, դուք ինքներդ տեսաք:DSC00472
Գյուղապետարանի վերանորգման ծրագիրն արժեր 17 մլն 749 հազար, 10 մլնը դոնոր կազմակերպությունն արեց, իսկ համայնքային 7 մլնը՝ դարձյալ մեր մշտական դոնորը՝ Սյունիքի մարզպետարանը «Լեռնահասայատան» հիմնադրամով, ունենք հիասքանչ գյուղապետարանի շենք՝ աշխատանքային լավ պայմաններով, սարքավորումներով, համակարգիչներ, երաժշտական տեխնիկա, թեւեւ գյուքի պակաս դեռ կա:

Ձեռք ենք բերել մոլբերտներ, որ Սիսիանի տարածաշրջանում հազվադեպ համայնքապետարան կունենա, երեխաներին մեկ ամիս վերապատրաստել է գեղանկարիչ Վարդան Գալստյանը, հիմա մեր երեխաները ինքնուրույն են աշխատում, եւ դուք տեսաք նրանց աշխատանքները երիտասարդական սենյակում:
Ամենակրեւորը՝ վերանորգվել է մշակույթի տունը, կահավորվել: Բայց, ցավոք, լուծված չէ պատուհանների եւ բեմի վարագույրների հարցը: Որքան երախտապարտ կլինեինք, եթե բարերարներ հայտնվեին, եւ այդ հարցում էլ իրենք օգնեին գյուղին:
Ամեն անգամ մի հարց լուծելուց հետո մտածում ես, թե հաջորդ որ հարցը լուծելուն ձեռնամուխ լինես,- ասում է Վարուժան Վարդանյանն ու հավելում, որ այս պահին աշխատում են գյուղնախարարության ծիգի հետ, որն իրականացնում է արոտների բարելավման եւ ջրարբիացման, միաժամանակ՝ գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագիր, բազմամյա խոտաբույսերի ցանքատարածություններ պետք է հիմնվեն, նոր տեսակի սերմերի արտադրություն, ծրագրի արժեքը 53 մլն դրամ է, այն հոգում է Հեյֆեր միջազգային կազմակերպությունը, իսկ 7 մլն  44 հազար դարմ համայնքային ներդրման խնդիրը կլուծի մարզպետարանը:
Մենք անում ենք այնքան, ինչքան կարող ենք,-ասում է Վարուժանը, բայց պետությունն էլ պիտի մի քիչ ուշադրություն դարձնի հատկապես լեռնային, հեռավոր բնակավայրերին,  գյուղին, գյուղատնտեսության զարգացմանը եւ գյուղաբնակին:
-Դիզվառելիքը մատչելի է, սերմացուն մատչելի է, բայց պիտի արտոնություններ տան գյուղացուն, հող վարող-ցանողին, մթերք արտադրողին, որ երիտասարդությունը  մնա գյուղում:
Խոսեցինք համայնքների խոշորցաման ծրագրից: Սպանդարյանն էլ վերին գուտու 3 գյուղերի հետ մտնում է այդ ծրագրի առաջին փուլի մեջ: Որպես համայնքի բնակիչ եւ որպես համայնքապետարանի աշխատակից՝ առանձնապես խանդավառված չէ այդ գործընթացով, քանի որ դրա նախադեպը իրենց գյուղը սովետի ժամանակ ունեցել է եւ անտեսվել, որովհետեւ հիմնական ուշադրությունը դարձվել է այն համայնքի վրա, որտեղ եղել է ղեկավար կենտրոնը:
-Համայնքի ղեկավարի գործոնը դեր ուն՞ի համայնքը կառավարելու մեջ:
-Անպայման: Համայնքի ամեն անդամ զբաղված է իր գործով, իսկ համայնքի կարեւորագույն խնդիրները համայնքի ղեկավարի վրա են, նա է ներկայացնում առաջարկությունները, խնդիրները: Եթե համայնքի վիճակը բարվոք է, նշանակում է՝ համայնքի ղեկավարը իր տեղում է, եթե չէ՝ չէ: Համայնքի ղեկավարը ինքը պիտի գործունյա, հետեւողական, սրտացավ լինի, ես կարծում եմ, որ ղեկավարի ով լինելը շատ կարեւոր հանգամանք է տվյալ համայնքի խնդիրները լուծելու մեջ:

ԳՅՈՒՂԻ ՎԱՂԸ

Սպանդարյանն ունի 492 բնակիչ, դպրոցում սովորում է 68 աշակերտ: Այս տարի ունեցել է 5 առաջին դասարանցի: Հինգ էլ՝ նորածին կա գյուղում: DSC00486Թեեւ մանկապարտեզ չի գործում, բայց ունեն մանկապարտեզահասակ 25-30 երեխա, եւ առաջնահերթ են համարում նաեւ մանակապարտեզի շենքի խնդրի լուծումը: Այսօր այն տրամադրված է 3 երիտասարդ ընտանիքի: Վարուժան Վարդանյանը նշեց, որ 2012 թվի ուժեղ քամին քշել-տարել է դպրոցի շենքի տանիքը, հորդ անձրեւները լցվել շենք, հավաքովի կոնստրուկցիաներով կառուցված շենք է, այսօր այն 4-րդ կարգի վթարային է, վերանորգման խիստ կարքի ունի, դպրոցի կոլեկտիվը անում է ինչ հնարավոր է, բայց թե ինչպես կլուծվի դպրոցի շենքի հետագա ճակատագիրը, առայժմ պարզ չէ:

ԿՅԱՆՔԸ ՓՈԽՎՈՒՄ Է

-Մարդ ինչքան ապրում է, ուզում է, որ իր պայմաններն էլ լավ լինեն, մարդավայել ապրի:
 2010 մեր համայնք այցելեցին կանանց միջազգային մի կազմակերպությունից, մենք առաջրկեցինք, որ գյուղապետարանի շենքը վերանորոգեն: Մի կին սանհանգույցի տեղը հարցրեց, ասացի, որ գյուղապետարանի շենքում նման տեղ չունենք, այն կառուցված է  56-57 թվականներին, էն ժամանակ ո՞վ էր նման բանի մասին մտածում, այդ կինը շատ դիպուկ ասաց՝ ի՞նչ է, էդ թվերին բնական պահանջներ չե՞ն եղել…
Կյանքը փոխվել է եւ փոխվում է: Հիմա յուրաքանչյուրն էլ ձգտում է իր կարեւր կենցաղային խնդիրները լուծել:
Հիշեցրեցի, որ իրեն հանդիպել եմ հնարավոր բոլոր կառույցներում, ծրագրերում:
Ասաց, որ իր խառնվածքն այդպես է, եւ նպատակը համայնքին օգտակար լինելն է: Խոսքի մեջ իմիջիայլոց նշեց, որ մասնակցել է արցախյան պատերազմին:
-Հա՞, բա ինչի՞ չես շեփորում, կուրծք ծեծում, որ…
-Ի՞նչի համար: Ուրիշի համար չեմ կռվել, իմ ընտանիքի համար եմ կռվել: Ափսոս, բախտ չունեցա երկար մնալ մարտադաշտում, ընդամենը՝ 4 ամիս, 1992 թվին վիրավորվեցի Կուբաթլույում, չկարողացա մասնակցել մեր տարածքների ազատագրմանը:
Ասացի, որ քիչ է պատահում, որ լավ տպավորությամբ ու դրական էմոցիաներով հեռանամ մեր օրերի տխուր գյուղերից, իսկ երբ Սպանդարյանի մասին լավ հոդված գրեմ, գյուղացիները չե՞ն ասի՝ չափազանցություն է, Վարուժանը պատասխանեց.
-Ես ոչ չափազանցություն եմ ուզում, ոչ՝ լաց ու կոծ, որ լացենք, մեզ ոչ ոք չի գալու օգնի, պարզապես ուզում եմ ասել, որ այսքան բան որ արել ենք, էլի անելիք կա, եւ եթե մարդը գյուղում է ապրում, պիտի զուրկ չլինի նվազագույն պայմաններից ու հարմարություններից:

Գյուղում էլ պիտի մարդավայել ապրել…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
5.11.2012

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *