ԳՆԱՀԱՏՎԵԼ Է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԿԻՑ ՀՐԱՉԻԿ ՋԱՎԱԴՅԱՆԻ ՎԱՍՏԱԿԸ

Նոյեմբերի 25-ին ՀԱԱՀ-ի Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի գործունեության շրջանակում կազմակերպվել է տնտեսագիտության արդի հիմնախնդիրների շուրջ քննարկում՝ նվիրված ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին: Քննարկման հիմնական բանախոսը «Ագրոբիզնես և շուկայաբանություն» ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանն էր, ով իր զեկույցում ներկայացրել է ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման հիմնական խոչընդոտները: Միջոցառմանը ներկա են եղել ինչպես գյուղատնտեսության նախարարության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ կոոպերատիվների նախագահներ, որոնք քննարկումների միջոցով ներկայացրեցրել են իրենց խնդիրներն ու առաջարկությունները: Ամփոփվելուց հետո դրանք կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

Գիտական ձեռքբերումների եւ ծննդյան 70 ամյակի կապակցությամբ Հրաչիկ Ջավադյանը ՀԱԱՀ գիտական խորհրդի կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով: Իսկ Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի ստեղծման գործընթացում առանցքային դերակատարում ունենալու համար Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի եւ դեկանատի կողմից՝  «Վարդան Մամիկոնյան» ոսկե հուշամեդալով:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *