ԳՈՐԱՅՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

DSC06457

Սիսիանի տարածաշրջանում ձեւավորված խոշորացված առաջին համայնքում՝ Գորայքում, որն ընդգրկում է 4 բնակավայր (Գորայք, Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք), բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որը երկրորդն է Սյունիքի մարզում՝ Քարահունջի կենտրոնից հետո:

Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ եւ Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը հնարավորություն կստեղծի «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով բարձրորակ ծառայություններ մատուցել քաղաքացիներին, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարանում իրականացվող վարչական գործընթացները:19551003_1107121786099089_1801555227_n

Քաղաքացիների սպասարկման գրասենյակում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման Տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որը, լինելով ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ, համայնքապետարանում կապահովի տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում՝ ՏԻՄ-երի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակը կրճատելու նպատակով: Համակարգը կհնարավորի բնակիչներին մատուցվող առցանց ծառայությունների միջոցով հետեւել դրանց ընթացքին: ՀԿՏՀ-ն կտրամադրի կարեւոր տեղեկատվություն համայնքի վերաբերյալ, կհնարավորի քաղաքացիների ներգրավումը համայնքային որոշումների կայացմանը: Այն կնպաստի խոշորացված համայնքի կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնակավայրերի՝ ավելի արագ ինտեգրմանն ու փոխգործակցությանը, անմիջապես բնակավայրերում վարչական ծառայությունների մատուցմանը, ինչպես նաեւ միասնական տվյալների շտեմարանների կիրառմանը ողջ համայնքում:DSC06445

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացմանը ներկա էին ՀՀ ՏԿԶ առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի հետ համագործակցության բաժնի ղեկավար, դեսպան Էլիզաբեթ ֆոն Կեպլերը, համագործակից կառույցների պատասխանատուներ եւ ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, Գորայք համայնքի ղեկավարի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանի գլխավորությամբ, ավագանու անդամներ, բնակիչներ, հյուրեր: Գրասենյակի բացման ժապավենը կտրելուց հետո ներկաները ծանոթացան աշխատանքային պայմաններին, ապա մասնակցեցին «Գորայք խոշորացված համայնքի գյուղատնտեսության զարգացում եւ ենթակառուցվածքների բարելավում» ծրագրի շնորհանդեսին:

Գրասենյակի բացմանը մասնակցեց եւ ներկաներին ու հյուրերին ողջունեց Գորայքի հիմնական դպրոցի պարի խումբը:

«Որոտան»

 

974 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *